Սյունիքի մարզի բոլոր նոր ավտոճանապարհները մինչև տարեվերջ կասֆալտապատվեն. նախարար

© Sputnik / Aram NersesyanՍյունիք
Սյունիք - Sputnik Արմենիա, 1920, 31.03.2022
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Վերին Խոտանանի 11 կմ շրջանցիկ ճանապարհից բեռնատարները դուրս կբերվեն, իսկ այսօրվա ճանապարհի 16–ի փոխարեն նոր ճանապարհը կունենա 6 ոլորան։
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Սյունիքի մարզի բոլոր նոր ավտոճանապարհներն այս տարի կասֆալտապատվեն։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը` հավելելով, որ տարվա ընթացքում պարզ կլինի` եռաշերտ ասֆալտապատում նախատեսված ճանապարհներին երրորդ շերտը կտեղադրվի այս, թե հաջորդ տարի։
«Սյունիքի ճանապարհներին ամբողջ ձմեռ աշխատանքներ արվել են։ Միայն վերջերս` շուրջ 10 օր է, առատ ձյան պատճառով աշխատանքները դադարեցվել են, բայց առաջիկա օրերին կշարունակվեն։ Տաթև–Լծենի շուրջ 20 կմ–անոց հատվածի ամբողջ հողային պաստառը պատրաստ է։ Շինարարական ընկերությունը վերջնական շտկումներն է անում, որպեսզի նախապատրաստվի ասֆալտապատման աշխատանքներին»– ասաց Սանոսյանը։
Նա նշեց, որ Վերին Խոտանանում 11 կմ շրջանցիկ ճանապարհ է կառուցվում, որի արդյունքում ոչ միայն բեռնատարներն այդտեղից դուրս կբերվեն, այլև այսօրվա ճանապարհի 16 ոլորանների փոխարեն կլինեն 6–ը։
Բայց այդ, նոր ճանապարհը արևահայաց լանջով է, ու ավելի հեշտ կլինի դրա սպասարկումը նաև ձմռանն իրականացնել։
Ուսուցիչներն «Ուրալ»-ով էլ գործի չեն հասել․ ՄԻՊ-ը՝ Սյունիքի այլընտրանքային ճանապարհի մասին
Լրահոս
0