Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատախազի բողոքը

© Sputnik / Aram NersesyanՌոբերտ Քոչարյանը «Մարտի 1-ի» գործով դատական նիստի ժամանակ (16 նոյեմբերի, 2021թ․). Երևան
Ռոբերտ Քոչարյանը «Մարտի 1-ի» գործով դատական նիստի ժամանակ (16 նոյեմբերի, 2021թ․). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 31.03.2022
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Դատախազը վճռաբեկ բողոքով պահանջում է բեկանել Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի մասը կարճելու վերաբերյալ Առաջին ատյանի, Վերաքննիչ դատարանների որոշումները։
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազի վճռաբեկ բողոքը «Ռ. Քոչարյանի և մյուսների» (սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով) հայտնի գործով վարույթ է ընդունվել։ Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանըը։
«Հայտնում եմ, որ ՀՀ վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Ռ. Քոչարյանի, Ս. Օհանյանի, Յ. Խաչատուրովի, Ա. Գևորգյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2021թ. նոյեմբերի 26-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած բողոքը:
Բողոքով ՀՀ գլխավոր դատախազը Վճռաբեկ դատարանին միջնորդել է դիմել Սահմանադրական դատարան՝ ՀՀ քրեական դատարավարության օրենսգրքի մի քանի հոդվածների դրույթերի Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով, ինչպես նաև բեկանել գործով նշված անձանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի մասը կարճելու վերաբերյալ Առաջին ատյանի, Վերաքննիչ դատարանների որոշումները ու քրեական գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության»,- տեղեկացնում է Աբրահամյանը։
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, 2021թ․ ապրիլի 6-ին, հիմք ընդունելով ՍԴ՝ Քրեական օրենսգրքի 300․1 (Սահմանադրական կարգը տապալելը) հոդվածը հակասահմանադրական ճանաչելու որոշումը, արդարացրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին և ԶՈւ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին՝ դադարեցնելով նրանց նկատմամբ սույն հոդվածով քրեական հետապնդումը՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով։
2021 թ․ նոյեմբերի 26-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, մերժեց դատախազության՝ սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով ՍԴ դիմելու և սույն քրեական գործով վարույթը կասեցնելու միջնորդությունը՝ անփոփոխ թողնելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։
Լրահոս
0