00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ամեն անգամ պիտի տանեն, ցույց տա՞ն, Փաշինյանի խոսքը բավարար չէ՞ր. Սեյրան Օհանյան

© Sputnik / Aram NersesyanՍեյրան Օհանյան
Սեյրան Օհանյան - Sputnik Արմենիա, 1920, 01.04.2022
Սեյրան Օհանյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմական կցորդների այցը ՀՀ ՊՆ ավիաբազա ու ՍՈւ-30ՍՄ ռազմական ինքնաթիռների առկայությունը ստուգելը։
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմական կցորդների այցը ՀՀ ՊՆ ավիաբազա, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն անընդունելի է համարում։ Այս մասին նա ասաց Sputnik Արմենիայի հետ զրույցում։
Նախկին նախարարի համոզմամբ` այս իրադարձությունը վկայում է, որ գործող իշխանությունը լիարժեք չի տիրապետում իրադրությանը, միջազգային հարթակներում միջազգային հարաբերությունները պատշաճ մակարդակի չեն ու նաև` վարչապետի խոսքն արժանահավատություն չունի։
«Ես կարծում եմ, որ, եթե երկրի ղեկավարը խոսում է ինչ-որ բանի մասին, ասում, որ իրականությունը դա է, դա պետք է արժանահավատ լինի։ Երկրի վարչապետի խոսքը պետք է լինի մեկ անգամ ու վերջնական»,– ասաց Օհանյանը` հավելելով, որ եթե այցը կազմակերպել են Հայաստանի իշխանություններն ու զինված ուժերի ղեկավարությունը, նշանակում է, որ նրանց համար ՀՀ վարչապետի արած հայտարարություններն արժանահավատ չեն։
«Ի՞նչ է` ամեն անգամ, ամեն մի խոսք ասելիս պետք է տանեն ցույց տան, թե տեղում ինչ կա»,– ասաց Օհանյանը` միաժամանակ արձանագրելով, որ վերջին տարիներին իրարամերժ հայտարարություններն այնքան շատ են` թե՛ Արցախի, թե՛ ՀՀ–ի, թե՛ ԶՈւ–ի մասին, որ ամեն նման արտահայտությունից հետո վարչապետի քաղաքական թիմը փորձում է մեկնաբանել, վերաձևակերպել վարչապետի խոսքը։
Ինչ վերաբերում է երկրի սպառազինությունը օտար երկրների ներկայացուցիչներին ի ցույց դնելուն, պաշտպանության նախկին նախարարը հիշեցրեց, որ գոյություն ունեն սպառազինությունների վերահսկման միջազգային մեխանիզմներ։ Բայց դրանք նախապես պլանավորված միջոցառումներ են, իրականացվում են պլանավորված ժամանակացույցով։
Ինչու է ընդդիմությունը մերժել Փաշինյանին հանդիպելու առաջարկը. Սեյրան Օհանյանի պարզաբանումը
Հիշեցնենք` մարտի 31-ին Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմական կցորդներն այցելել էին ՀՀ ՊՆ ավիաբազա։
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտարարել էր, որ նրանք շրջայց են կատարել, ծանոթացել ավիացիոն սպառազինությանն ու ռազմական տեխնիկային: Նշվում է, որ հյուրերի համար առավել մեծ հետաքրքրություն են ներկայացրել ՍՈւ-30ՍՄ ինքնաթիռները։
«Ռազմական կցորդները նշել են, որ այցի արդյունքում իրենք կրկին համոզվել են, որ բոլոր 4 ՍՈւ-30ՍՄ ինքնաթիռները տեղում են, և որ ադրբեջանական ու թուրքական մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, թե դրանք մասնակցում են Ուկրաինայում ընթացող ռազմական գործողություններին, չեն համապատասխանում իրականությանը»,- նշված էր ՊՆ հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն երեկվա կառավարության նիստում «աղաղակող ապատեղեկատվություն» էր անվանել ադրբեջանական մամուլում ու Արևմուտքում ակտիվորեն տարածվող այն լուրը, թե Հայաստանն իր 4 ՍՈւ–30 բազմաֆունկցիոնալ ինքնաթիռները տրամադրել է Ռուսաստանին` Ուկրաինայում օգտագործելու համար։
Լրահոս
0