https://armeniasputnik.am/20220401/arcakhn-anlurj-e-hamarum-azerigazi-gazajin-entakarucvatsqneri-masin-hajtararutjuny-40444409.html
Արցախն անլուրջ է համարում «Ազերիգազի»` գազային ենթակառուցվածքների մասին հայտարարությունը
Արցախն անլուրջ է համարում «Ազերիգազի»` գազային ենթակառուցվածքների մասին հայտարարությունը
Ադրբեջանական «Ազերիգազ» ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Թեյմուր Ջաֆարովը հայտարարել էր, որ Ստեփանակերտում պլանավորում է վերակառուցել գազային... 01.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-01T16:24+0400
2022-04-01T16:24+0400
2022-04-01T16:29+0400
արցախ
գազ
ադրբեջան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/01/09/37316515_0:0:3181:1790_1920x0_80_0_0_4d1e7630bf0350df48d356866109cdbe.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմն անլուրջ է համարում ադրբեջանական «Ազերիգազ» ընկերության` Ստեփանակերտում գազային ենթակառուցվածքները վերակառուցելու մտադրության մասին հայտարարությունը։Տեղեկությունը հայտնում է «Արմենպրեսը»։«Անլուրջ ենք համարում տվյալ հայտարարությունը և չենք մեկնաբանում»,– գործակալության հետ զրույցում ասել են Արցախի նախագահի աշխատակազմից։Հիշեցնենք` Արցախի Շուշի–Զառիֆլու բնակավայրերի տարածքում տեղի ունեցած վթարի հետևանքով մարտի 8–ից Արցախի Հանրապետության տարածքում գազամատակարարումը խափանվել էր, իսկ ադրբեջանական կողմը խոչընդոտում էր գազատարի վերանորոգման աշխատանքները սկսելուն։Գազատարի վնասված հատվածը գտնվում էր ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։ ՀՀ կառավարության ու ռուս խաղաղապահների աջակցությամբ իրականացվող բանակցությունների շնորհիվ ադրբեջանական կողմը մարտի 16–ին սկսել էր Արցախի վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքները, իսկ մարտի 18-ին դրանք ավարտվել էին։Մարտի 19-ից արդեն սկսել էր բնական գազը մատակարարվել «Արցախգազ» ՓԲԸ–ի ընդունման կետ և բաժանորդներին։Մարտի 21-ից ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով Արցախի Հանրապետությունում կրկին դադարեցվել է գազամատակարարումը։Մարտի 24–ին, ՀՀ կառավարության հերթական նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանն Արցախի գազատարի վրա փական է տեղադրել։Մարտի 28-ից Արցախում վերսկսվել է գազամատակարարումը Հայաստանից Արցախ մտնող միակ գազատարով։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/01/09/37316515_0:0:2731:2048_1920x0_80_0_0_6f6af49729b591858621be4bb938956f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
արցախ, գազ, ադրբեջան
Արցախն անլուրջ է համարում «Ազերիգազի»` գազային ենթակառուցվածքների մասին հայտարարությունը
16:24 01.04.2022 (Թարմացված է: 16:29 01.04.2022) Ադրբեջանական «Ազերիգազ» ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Թեյմուր Ջաֆարովը հայտարարել էր, որ Ստեփանակերտում պլանավորում է վերակառուցել գազային ենթակառուցվածքները։
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմն անլուրջ է համարում ադրբեջանական «Ազերիգազ» ընկերության` Ստեփանակերտում գազային ենթակառուցվածքները վերակառուցելու մտադրության մասին հայտարարությունը։
Տեղեկությունը հայտնում է
«Արմենպրեսը»։
«Անլուրջ ենք համարում տվյալ հայտարարությունը և չենք մեկնաբանում»,– գործակալության հետ զրույցում ասել են Արցախի նախագահի աշխատակազմից։
Նշենք, որ ադրբեջանական «Ազերիգազ» ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Թեյմուր Ջաֆարովը հայտարարել է, թե իբր Ստեփանակերտում պլանավորում է վերակառուցել գազային ենթակառուցվածքները։ Նա ասել է, որ «արդեն որոշակի աշխատանքներ են իրականացվել» Ստեփանակերտ տանող գազատարի վրա։
Հիշեցնենք` Արցախի Շուշի–Զառիֆլու բնակավայրերի տարածքում տեղի ունեցած վթարի հետևանքով մարտի 8–ից Արցախի Հանրապետության տարածքում
գազամատակարարումը խափանվել էր, իսկ ադրբեջանական կողմը խոչընդոտում էր գազատարի վերանորոգման աշխատանքները սկսելուն։
Գազատարի վնասված հատվածը գտնվում էր ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։ ՀՀ կառավարության ու ռուս խաղաղապահների աջակցությամբ իրականացվող բանակցությունների շնորհիվ ադրբեջանական կողմը
մարտի 16–ին սկսել էր Արցախի վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքները, իսկ
մարտի 18-ին դրանք ավարտվել էին։Մարտի 19-ից արդեն սկսել էր
բնական գազը մատակարարվել «Արցախգազ» ՓԲԸ–ի ընդունման կետ և բաժանորդներին։
Մարտի 21-ից ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով Արցախի Հանրապետությունում
կրկին դադարեցվել է գազամատակարարումը։
Մարտի 24–ին, ՀՀ կառավարության հերթական նիստի ժամանակ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանն Արցախի գազատարի վրա փական է տեղադրել։
Մարտի 28-ից Արցախում
վերսկսվել է գազամատակարարումը Հայաստանից Արցախ մտնող միակ գազատարով։