00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Սաշա Կատվալյան
Աղբատար 10 մեքենաները խափանվել է Նուբարաշենի աղբավայրի ճանապարհին. Սաշա Կատվալյան
11:19
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արևմուտքը ճնշո՞ւմ է Թուրքիային ՌԴ-ի դեմ պատժամիջոցների հարցում. պատասխանում է Քալընը

© Sputnik / Алексей НикольскԻբրահիմ Քալըն
Իբրահիմ Քալըն - Sputnik Արմենիա, 1920, 01.04.2022
Բաժանորդագրվել
Թուրքիայի նախագահի ներկայացուցիչն ընդգծել է, որ Մոսկվայի դեմ հնարավոր պատժամիջոցներն ավելի շատ հենց Անկարային կհարվածեին։
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Թուրքիան ԱՄՆ-ի կամ Արևմուտքի այլ երկրների կողմից ճնշում չի զգում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցում։ Այս մասին TRT Haber-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը։
«Ոչ, մեզ վրա այդպիսի ճնշում չկա։ Բոլորը հասկանում են մեր դիրքորոշումը, մեր նուրբ միջնորդական դերը։ Ինչպես արդեն ասել եմ՝ ո՞վ է խոսելու Ռուսաստանի հետ, եթե բոլոր կամուրջներն այրենք»,-ասել է Քալընը։
Նա կրկին ընդգծել է, որ Անկարան չի միանա Մոսկվայի դեմ կիրառված պատժամիջոցներին։ Քալընի խոսքով` Թուրքիան արդեն իր դիրքորոշումը հայտնել է՝ Մոնտրյոյի կոնվենցիայի օգտագործմամբ։
«Մենք արդեն հայտարարել ենք մեր դիրքորոշումը, որ չենք միանալու պատժամիջոցներին։ Մենք օգտագործել ենք այն իրավունքները, որոնք մեզ տալիս է Մոնտրյոյի Կոնվենցիան. ռազմական նավերի մուտքը նեղուցներ չի թույլատրվում։ Այսինքն՝ ռազմանավերը հեռու են մնում պատերազմից, դա մեր կոշտ դիրքորոշումն է, և կողմերն ըմբռնումով են ընկալում այն»,-ասել է Քալընը։
Էրդողանի ներկայացուցիչը հավելել է, որ Ռուսաստանի դեմ հնարավոր պատժամիջոցներն ավելի շատ կհարվածեին հենց Թուրքիային։
«Ռուսաստանի դեմ Թուրքիայի պատժամիջոցները հարված կլինեին Թուրքիայի տնտեսության համար։ Դա ավելի շատ կհարվածեր Թուրքիային, քան Ռուսաստանին»,-ասել է Քալընը։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 37–րդ օրը։
Լրահոս
0