00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱԺ ընդդիմությունը մերժել է Նիկոլ Փաշինյանի հետ փակ հանդիպման առաջարկը

© Sputnik / Aram NersesyanՆիկոլ Փաշինյանը` ԱԺ–ում
Նիկոլ Փաշինյանը` ԱԺ–ում - Sputnik Արմենիա, 1920, 01.04.2022
Նիկոլ Փաշինյանը` ԱԺ–ում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտնեց նաև , որ ընդդիմությանն առաջարկել է կազմակերպել վարչապետի հետ քննարկում ԱԺ խորհրդի ֆորմատով, որում ներկայացված են նաև ընդդիմադիր պատգամավորներ։ Այս պահի դրությամբ ո՛չ դրական, ո՛չ բացասական պատասխան չի տրվել։
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Հրատապը ոչ թե համայնքի ղեկավարի պաշտոնն է, այլ երկրում ստեղծված իրավիճակը։ Այսօր ԱԺ արտահերթ նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը` անդրադառնալով հրատապ քննարկման ներկայացրած ՔՊ–ի նախագծին ու հիշեցնելով ՀՀ վարչապետի երեկվա ելույթը։
«Ինձ մոտ տպավորություն է, որ կա՛մ դուք լուրջ չեք ընդունում ձեր թիմի քաղաքական ղեկավարի հայտարարությունները, կա՛մ չեք կարդացել, չեք տեսել։ Փաստորեն, երբ որ Հայաստանը գտնվում է պատերազմից 5 պակաս վիճակում, իսկ երեկ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը դրա մասին էր, մենք պետք է այստեղ քննարկենք մի հարց, որը բացառապես առնչվում է այն համայնքին կամ համայնքներին, որտեղ ձեզ չի հաջողվել վերցնել իշխանությունը»,– ասաց Խամոյանը։
Ընդդիմությանն արձագանքեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը` ասելով, որ ընդդիմադիր պատգամավորները ոչ մի որևէ այլ` այլընտրանքային նախագիծ չեն ներկայացրել քննարկման, իրենք էլ այն չեն մերժել։
«Տիկի՛ն Խամոյան, դուք այս պահին զբաղվում էիք ինչ-որ անվտանգային խնդիրներով, Ձեզ կտրեցինք, բերեցինք այստեղ, հա՞»,– ասաց Ռուբինյանը` միաժամանակ տեղեկացնելով, որ ինքն առաջարկել է կազմակերպել փակ աշխատանքային քննարկում` վարչապետի ու ընդդիմության հետ և մերժում է ստացել։
«Ես արել եմ երկրորդ առաջարկը` կազմակերպել վարչապետի հետ քննարկում ԱԺ խորհրդի ֆորմատով, որում ներկայացված են նաև ընդդիմադիր պատգամավորներ։ Այս պահի դրությամբ ո՛չ դրական, ո՛չ բացասական պատասխան ես չեմ ստացել։ Կան հրատապ հարցեր, եկեք քննարկենք առաջարկված ֆորմատով։ Հակառակ դեպքում, մի եկեք ու այստեղ մի ասեք, որ կան հրատապ հարցեր, որոնք մենք չենք ուզում քննարկել»,– ասաց նա։
Ընդդիմադիր պատգամավոր Անդրանիկ Թևանյանն էլ իր ելույթում նկատեց, որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց առաջիկայում ՀՀ–ի ու Արցախի նկատմամբ սպասվող հարձակման մասին, այսօր ԱԺ–ում ներկայացվում է մի նախագիծ, որը դարձյալ, նրա ձևակերպմամբ` զավթման մասին է, բայց` ներսից։
«Փորձ է արվում ՏԻՄ հասկացությունը վերացնել, այն դարձնել նշանակովի»,– ասաց պատգամավորը։
Հիշեցնենք` ԱԺ–ն այսօր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ արտահերթ նիստ է գումարել։ Օրակարգում մեկ հարց է` «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին` ՔՊ–ի հեղինակած նախագիծը։ Ընդ որում, նախագծի երկու ընթացումներն էլ նախատեսվում է իրականացնել մեկ նիստում` 24 ժամվա ընթացքում։
Նախագծի համահեղինակ ՔՊ անդամ Վահագն Հովակիմյանը նախագծի հրատապությունը մեկնաբանեց ՀՀ որոշ համայնքներում, մասնավորապես Վանաձորում ստեղծված վիճակով։
ՔՊ–ն առաջարկում է օրենքում փոփոխություն կատարել` սահմանելով, որ միավորված համայնքի ավագանու առաջին նիստը պետք է անցկացվի ավագանու լիազորությունները ստանձնելու պահից քսան օրվա ընթացքում։ Հակառակ դեպքում ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, և ՀՀ վարչապետը նշանակում է համայնքի ղեկավարի պաշտոնակատար մինչև օրենքով սահմանված կարգով նորընտիր համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը:
Ադրբեջանն իրեն պահում է այնպես, ինչպես 44-օրյա պատերազմից առաջ. Փաշինյան
Լրահոս
0