https://armeniasputnik.am/20220401/belgvorvodum-3-dzernarkutjun-e-tuzhel-hvovakimjany-manramasner-e-hajtnel-40433593.html
Բելգորոդում 3 ձեռնարկություն է տուժել. Հովակիմյանը մանրամասներ է հայտնել
Բելգորոդում 3 ձեռնարկություն է տուժել. Հովակիմյանը մանրամասներ է հայտնել
Գնդակոծության պատճառով բեկորները մինչև աշխատասենյակներ են հասել։ 01.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-01T13:34+0400
2022-04-01T13:34+0400
2022-04-01T13:37+0400
ռուսաստան
բելգորոդ
գնդակոծություն
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/04/01/40431484_0:161:3071:1888_1920x0_80_0_0_a9d1fb0750534972fbcfa0055b79792e.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի Բելգորոդ քաղաքում, «Սեվերնի» արդյունաբերական պարկի տարածքում գտնվող «Տեխսապֆիր» ՍՊԸ-ի շենքին բեկորներ են դիպել, վնասել մասնաշենքը: Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին է հայտնել ձեռնարկության ղեկավար Ավագ Հովակիմյանը։«Բեկորները մինչև աշխատասենյակներ են հասել, կոտրել ապակիներն ու մոնիտորները»,– ասել է նա։Ինչպես ավելի վաղ գործակալությանը հայտնել է Բելգորոդի տպարանի ներկայացուցիչը, իրենց ձեռնարկությունը օդից է գնդակոծվել: Կոտրվել են պատուհանները, վնասվել են սարքավորումները, իրավաբանը հրաշքով է փրկվել, քանի որ այդ պահին սուրճի համար դուրս է եկել տարածքից։Հովակիմյանը պարզաբանել է, որ «Տեխսապֆիր» ՍՊԸ-ն հենց այդ տպարանի դիմաց է ։ Նրա խոսքով ՝ սարքավորումներն «առանձնապես չեն տուժել», բայց արտադրական գիծը կանգ է առել։ Ընկերությունը զբաղվում է սինթետիկ շափյուղայի արտադրությամբ։Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանի Բելգորոդ քաղաքի նավթաբազայում հրդեհ է բռնկվել։ Մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտարարել է, որ հրդեհը բռնկվել է ուկրաինական երկու ուղղաթիռների հարվածի հետևանքով, որոնք ցածր թռիչքով մտել են Ռուսաստանի օդային տարածք։
բելգորոդ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/04/01/40431484_170:0:2901:2048_1920x0_80_0_0_feddf63ddc1457f921bbdd5753fa4f9b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ռուսաստան, բելգորոդ, գնդակոծություն
ռուսաստան, բելգորոդ, գնդակոծություն
Բելգորոդում 3 ձեռնարկություն է տուժել. Հովակիմյանը մանրամասներ է հայտնել
13:34 01.04.2022 (Թարմացված է: 13:37 01.04.2022) Գնդակոծության պատճառով բեկորները մինչև աշխատասենյակներ են հասել։
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի Բելգորոդ քաղաքում, «Սեվերնի» արդյունաբերական պարկի տարածքում գտնվող «Տեխսապֆիր» ՍՊԸ-ի շենքին բեկորներ են դիպել, վնասել մասնաշենքը: Տեղեկությունը
ՌԻԱ Նովոստիին է հայտնել ձեռնարկության ղեկավար Ավագ Հովակիմյանը։
«Բեկորները մինչև աշխատասենյակներ են հասել, կոտրել ապակիներն ու մոնիտորները»,– ասել է նա։
Ինչպես ավելի վաղ գործակալությանը հայտնել է Բելգորոդի տպարանի ներկայացուցիչը, իրենց ձեռնարկությունը օդից է գնդակոծվել: Կոտրվել են պատուհանները, վնասվել են սարքավորումները, իրավաբանը հրաշքով է փրկվել, քանի որ այդ պահին սուրճի համար դուրս է եկել տարածքից։
Հովակիմյանը պարզաբանել է, որ «Տեխսապֆիր» ՍՊԸ-ն հենց այդ տպարանի դիմաց է ։ Նրա խոսքով ՝ սարքավորումներն «առանձնապես չեն տուժել», բայց արտադրական գիծը կանգ է առել։ Ընկերությունը զբաղվում է սինթետիկ շափյուղայի արտադրությամբ։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ Ռուսաստանի Բելգորոդ քաղաքի նավթաբազայում հրդեհ է բռնկվել։ Մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտարարել է, որ հրդեհը բռնկվել է ուկրաինական երկու ուղղաթիռների հարվածի հետևանքով, որոնք ցածր թռիչքով մտել են Ռուսաստանի օդային տարածք։