Իտալիայի արտաքին գործերի նախարար Լուիջի Դի Մայոն կայցելի Հայաստան և Ադրբեջան

© AFP 2022 / SHAMIL ZHUMATOVԻտալիայի արտաքին գործերի նախարար Լուիջի Դի Մայոն իր ռուս գործընկերոջ հետ բանակցությունների արդյունքների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ (17 փետրվարի, 2022թ)․ Մոսկվա
Իտալիայի արտաքին գործերի նախարար Լուիջի Դի Մայոն իր ռուս գործընկերոջ հետ բանակցությունների արդյունքների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ (17 փետրվարի, 2022թ)․ Մոսկվա - Sputnik Արմենիա, 1920, 01.04.2022
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Իտալիայի արտաքին գործերի նախարարը կհանդիպի ՀՀ նախագահի հետ։
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Իտալիայի արտաքին գործերի նախարար Լուիջի Դի Մայոն կայցելի Հայաստան և Ադրբեջան` քննարկելու ուկրաինական ճգնաժամն ու էներգետիկ համագործակցությունը: Իտալիայի արգործնախարարության կայքում նշված է, որ ուղևորությունը կսկսվի շաբաթ օրը դեպի Բաքու և կավարտվի կիրակի` Երևանում։
Իտալիայի արտաքին գործերի նախարարը մտադիր է հանդիպել երկու հանրապետությունների բարձրագույն ղեկավարության, այդ թվում՝ նախագահների հետ:
Երևանում բանակցությունների առանցքում կլինի երկկողմ հարաբերությունների ամրապնդումը։ Բաքու այցի ժամանակ էլ քննարկում կլինի էներգետիկ անվտանգության ամրապնդման ուղղությամբ։
Նշվում է նաև, որ Դի Մայոն մտադիր է քննարկել Ուկրաինայում ստեղծված ճգնաժամի հարցը։
Լրահոս
0