https://armeniasputnik.am/20220401/pashinjanaliev-handipumic-araj-ynddimutjuny-hanrahavaq-kanckacni-40440634.html
Փաշինյան–Ալիև հանդիպումից առաջ ընդդիմությունը հանրահավաք կանցկացնի
Փաշինյան–Ալիև հանդիպումից առաջ ընդդիմությունը հանրահավաք կանցկացնի
Ընդդիմադիրների խոսքով` այս իշխանությանը ոչ ոք չի լիազորել հրաժարվել Արցախից։ 01.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-01T15:15+0400
2022-04-01T15:15+0400
2022-04-01T15:29+0400
հայաստան
իշխան սաղաթելյան
հանրահավաք
բողոքի ակցիա
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/08/06/28578800_0:0:1600:901_1920x0_80_0_0_8b3154f742b2daeed383bd11ac439e14.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ապրիլի 5-ին` ժամը 18։30–ին, Ազատության հրապարակում հանրահավաք կանցկացնեն։ Խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն այդ մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում։Նշվում է նաև, որ այս իշխանությանը ոչ ոք չի լիազորել հրաժարվել Արցախից, մեր երեսնամյա պայքարից, հաղթանակներից ու պետականությունից: Ուստի պետք է միասնական ոչ ասենք Արցախը զիջելուն, Արցախի հայաթափմանը և միասին տեր լինենք Արցախին։Հայտարարության մեջ նշվում է, որ այսօր մեր դիրքորոշումից ու հակադարձող ուժից է կախված Արցախի լինելիությունը։ Անհրաժեշտ է կողք կողքի կանգնել ապրիլի 5-ին։Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը համատեղ հանդիպում է ունենալու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/08/06/28578800_180:0:1600:1065_1920x0_80_0_0_2511f7c7d506f91dfeca1ceee7e37fe8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, իշխան սաղաթելյան, հանրահավաք, բողոքի ակցիա
հայաստան, իշխան սաղաթելյան, հանրահավաք, բողոքի ակցիա
Փաշինյան–Ալիև հանդիպումից առաջ ընդդիմությունը հանրահավաք կանցկացնի
15:15 01.04.2022 (Թարմացված է: 15:29 01.04.2022) Ընդդիմադիրների խոսքով` այս իշխանությանը ոչ ոք չի լիազորել հրաժարվել Արցախից։
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ապրիլի 5-ին` ժամը 18։30–ին, Ազատության հրապարակում հանրահավաք կանցկացնեն։ Խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն այդ մասին գրել է
ֆեյսբուքյան իր էջում։
«Վտանգված է հայրենիքը, Արցախը, արցախահայությունը։ Թշնամին վերջնականապես կործանում է Արցախը, Հայաստանի իշխանությունն ընդունում է ադրբեջանական պահանջը։ Իշխանական զիջումները բերելու են նոր պատերազմի, Արցախի Հանրապետության վերացմանը, մեր երկրի անվտանգության խաթարմանը: Ասա քո «ոչ»–ը` հանուն Արցախի, հանուն հայրենիքի»,–ասված է հայտարարության մեջ։
Նշվում է նաև, որ այս իշխանությանը ոչ ոք չի լիազորել հրաժարվել Արցախից, մեր երեսնամյա պայքարից, հաղթանակներից ու պետականությունից: Ուստի պետք է միասնական ոչ ասենք Արցախը զիջելուն, Արցախի հայաթափմանը և միասին տեր լինենք Արցախին։
Հայտարարության մեջ նշվում է, որ այսօր մեր դիրքորոշումից ու հակադարձող ուժից է կախված Արցախի լինելիությունը։ Անհրաժեշտ է կողք կողքի կանգնել ապրիլի 5-ին։
Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը համատեղ
հանդիպում է ունենալու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։