https://armeniasputnik.am/20220401/pashinjann-u-raun-karevvorel-en-lgh-hakamartutjan-hamaparpak-kargavvorumy-eahk-shrjanakum-40449610.html
Փաշինյանն ու Ռաուն կարևորել են ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորումը ԵԱՀԿ շրջանակում
Փաշինյանն ու Ռաուն կարևորել են ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորումը ԵԱՀԿ շրջանակում
Զբիգնև Ռաուն վստահեցրել է, որ ԵԱՀԿ-ն շարունակելու է ջանքերը՝ նպաստելու ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը։ 01.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-01T17:51+0400
2022-04-01T17:51+0400
2022-04-01T17:52+0400
նիկոլ փաշինյան
զբիգնև ռաու
լեռնային ղարաբաղ
եահկ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/04/01/40449167_0:165:1600:1066_1920x0_80_0_0_ccec070088c076e873d8b4920d11157a.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուին։ Հանդիպման ժամանակ անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի շուրջ, Հայաստան-Ադրբեջան սահմանին ստեղծված իրավիճակին: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։«Կողմերը կարևորել են ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում և նշել Արցախի բնակչության հիմնարար իրավունքների պաշտպանության կարևորությունը»,–նշված է հաղորդագրության մեջ։Զբիգնև Ռաուն հավելել է, որ ԵԱՀԿ-ն շարունակելու է ջանքերը՝ նպաստելու ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանն ու Հարավային Կովկասում կայունության և խաղաղության ապահովմանը:Վարչապետը կարևորել է ՀՀ կառավարության և ԵԱՀԿ-ի միջև համագործակցությունն ու ընդգծել կազմակերպության դերը եվրոպական տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման գործում:Հիշեցնենք, որ այսօր մեկնարկել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի այցը Հայաստան։ Այցը նվիրված է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղ համագործակցության, երկխոսության և կայունության խթանմանը: Մինչ այս մարտի 30-ին նա եղել է Ադրբեջանում և Վրաստանում։Արարատ Միրզոյանն ակնկալում է, որ ԼՂ հակամարտության հարցը կշարունակի մնալ ԵԱՀԿ օրակարգում
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/04/01/40449167_90:0:1511:1066_1920x0_80_0_0_32b0d4bdd57fb3be8cf582630893ee5b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
նիկոլ փաշինյան, զբիգնև ռաու, լեռնային ղարաբաղ, եահկ
նիկոլ փաշինյան, զբիգնև ռաու, լեռնային ղարաբաղ, եահկ
Փաշինյանն ու Ռաուն կարևորել են ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորումը ԵԱՀԿ շրջանակում
17:51 01.04.2022 (Թարմացված է: 17:52 01.04.2022) Զբիգնև Ռաուն վստահեցրել է, որ ԵԱՀԿ-ն շարունակելու է ջանքերը՝ նպաստելու ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը։
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուին։ Հանդիպման ժամանակ անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի շուրջ, Հայաստան-Ադրբեջան սահմանին ստեղծված իրավիճակին: Տեղեկությունը հայտնում է վարչապետի
մամուլի ծառայությունը։
«Կողմերը կարևորել են ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում և նշել Արցախի բնակչության հիմնարար իրավունքների պաշտպանության կարևորությունը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Զբիգնև Ռաուն հավելել է, որ ԵԱՀԿ-ն շարունակելու է ջանքերը՝ նպաստելու ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանն ու Հարավային Կովկասում կայունության և խաղաղության ապահովմանը:
Վարչապետը կարևորել է ՀՀ կառավարության և ԵԱՀԿ-ի միջև համագործակցությունն ու ընդգծել կազմակերպության դերը եվրոպական տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման գործում:
Հիշեցնենք, որ այսօր
մեկնարկել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի այցը Հայաստան։ Այցը նվիրված է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղ համագործակցության, երկխոսության և կայունության խթանմանը: Մինչ այս մարտի 30-ին նա եղել է Ադրբեջանում և Վրաստանում։