00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պուտինն ու Էրդողանը քննարկել են Ստամբուլում ՌԴ-Ուկրաինա բանակցությունների արդյունքները

© Sputnik / Алексей Дружинин / Անցնել մեդիապահոցԷրդողանն ու Պուտինը
Էրդողանն ու Պուտինը - Sputnik Արմենիա, 1920, 01.04.2022
Էրդողանն ու Պուտինը
Բաժանորդագրվել
Թուրքիայի նախագահը Պուտինին ասել է, որ Ստամբուլում կայացած կառուցողական հանդիպումը խաղաղության հույս է ներշնչում։
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի - Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Ստամբուլում Մոսկվայի և Կիևի պատվիրակությունների հանդիպման արդյունքները: Տեղեկությունը հայտնում է Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունը ։
«Զրույցի ընթացքում նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների դրական և կառուցողական հանդիպումը խաղաղության հույս է ներշնչում», - ասված է հաղորդագրության մեջ:
Էրդողանը կրկին հանդես է եկել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների բանակցությունները Թուրքիայի տարածքում կազմակերպելու նախաձեռնությամբ:
«Թուրքիայի նախագահն ասել է, որ կողմերի համար կարևոր է գործել առողջ դատողությամբ և պահպանել երկխոսությունը։ Նա նաև նշել է, որ Թուրքիան ցանկանում է իր խաղաղ ջանքերը պսակել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպման կազմակերպմամբ», - նշվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 37–րդ օրը։
Հիշեցնենք նաև, որ Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցություններ կայացան մարտի 29–ին։
ՌԴ–ն ու Ուկրաինան բանակցությունների երեք փուլ էին անցկացրել Բելառուսում։ Հետագա բանակցություններն անցկացվել էին առցանց ձևաչափով։
Լրահոս
0