ՌԴ ՔԿ-ն Դոնբասում ռուսախոսների ցեղասպանության համար մեղադրել է Ուկրաինայի զինվորականներին

© REUTERS / Maksim LevinԴոնբաս
Դոնբաս - Sputnik Արմենիա, 1920, 01.04.2022
Դոնբաս. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մեղադրյալների թվում են Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարար Վալերի Գելետեյը, Ուկրաինայի գլխավոր շտաբի պետ Վիկտոր Մուժենկոն ու հրամանատարության այլ պաշտոնյաներ:
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի - Sputnik. Ռուս քննիչները Դոնբասում ռուսալեզու բնակչության ցեղասպանության համար մեղադրանք են ներկայացրել 22 անձանց, որոնց թվում են Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարար Վալերի Գելետեյը և Ուկրաինայի գլխավոր շտաբի պետ Վիկտոր Մուժենկոն։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հայտնել են ՌԴ ՔԿ-ի մամուլի ծառայությունից:
Քննչական կոմիտեում ավելացրել են, որ գերատեսչության նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը Ռոստովում օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել, որի շրջանակում քննարկվել են ԴԺՀ-ում և ԼԺՀ-ում ուկրաինացի ազգայնականների հանցագործությունների հետաքննության հարցերը:
Գերատեսչության տվյալներով՝ Ուկրաինայի իրադարձությունների վերաբերյալ 590 գործ է հարուցվել։ Քննության ընթացքում հարցաքննվել է ավելի քան 169 հազար մարդ, տուժածները՝ ավելի քան 42 հազարն են:
«Հետաքննության ընթացքում քննչական կոմիտեն մշտապես վերլուծում է մեծ թվով փաստաթղթեր և այլ տվյալներ։ Դրանցում առկա տեղեկությունը թույլ է տվել ընդլայնել ուկրաինացի բարձրաստիճան զինծառայողների բացի այլ ֆիգուրանտների մեղադրանքի ծավալը։ Այդ մարդիկ կապ են ունեցել Դոնբասի քաղաքացիական բնակչության զոհվելու հետ։ Այդ ապացույցների հիման վրա 22 անձանց մեղադրանք է առաջադրվել քաղաքացիական ռուսալեզու բնակչության ցեղասպանության համար», - ասել են գերատեսչությունում։
Քննչական կոմիտեում ավելացրել են, որ մեղադրյալների թվում են Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարար Վալերի Գելետեյը, Ուկրաինայի գլխավոր շտաբի պետ Վիկտոր Մուժենկոն և հրամանատարության այլ պաշտոնյաներ:
Բաստրիկինը հանձնարարել է մեծացնել Դոնբասում ուկրաինացի ազգայնականների հանցագործությունների հետաքննության քննչական խումբը՝ դրանում ներառելով փորձագետների ու քրեագետների, ինչպես նաև խոսել է խմբին նորագույն քրեագիտական տեխնիկայով ապահովելու անհրաժեշտության մասին։
Քննչական կոմիտեում ավելացրել են, որ գերատեսչության ղեկավարը ՌԴ ՔԿ իրավական ապահովման և միջազգային համագործակցության վարչությանը հանձնարարել է փոխգործակցություն կազմակերպել այլ պետությունների իրավասու մարմինների ներկայացուցիչների հետ՝ ստեղծված իրավիճակի հետ կապված իրավական հարցերի մշակման համար:
Բելգորոդի նավթաբազայում հրդեհ է բռնկվել. պատճառը Ուկրաինայի ԶՈւ ուղղաթիռների հարվածն է
Լրահոս
0