00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ուկրաինայի հարցում ՀՀ չեզոք դիրքորոշումը կարող է դրական լինել. քաղաքագետ

Քաղաքագետը կարծում է՝ ՀՀ չեզոք դիրքորոշումը Ուկրաինայի հարցում կարող է դրական լինել
Բաժանորդագրվել
Հայաստանը հերթական անգամ ձեռնպահ է քվեարկել ՄԱԿ-ում Ռուսաստանի վերաբերյալ բանաձևին։ Բենիամին Մաթևոսյանը կարծում է, որ ՀՀ-ն կարող է պատուհան դառնալ ՌԴ-Արևմուտք փոխհարաբերության համար։
ՌԴ-ն, իհարկե, Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, բայց Ռուսաստանին էլ անհրաժեշտ է, որպեսզի իր դաշնակիցները կարողանան Արևմուտքի հետ որոշակի հարաբերությունների մակարդակ պահպանելու հնարավորություն ունենալ։ Այս տեսակետը Sputnik Արմենիային հայտնեց «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը` նշելով, որ Հայաստանը կարող է այսկերպ դառնալ Ռուսաստան-Արևմուտք փոխհարաբերությունների պատուհանը։
«Սխալ է, որ Արևմուտքի հետ Ռուսաստանի փոխհարաբերություններն ապահովվի միայն թուրքական պատուհանի միջոցով։ Դրական է, որ հնարավորություններ ստեղծվեն նաև Հայաստանի միջոցով որոշակի հարաբերություններ պահպանելու համար»,- ասաց Մաթևոսյանը։
Քաղաքագետի գնահատմամբ՝ գլոբալ առումով Հայաստանի դիրքորոշումը հասկանալի է․ չեզոք, նույնիսկ ակտիվ չեզոք դիրքորոշում է։ Ըստ նրա՝ բոլորն էլ ուզում են, որ այս ճգնաժամը հնարավորինս շուտ ավարտվի, բայց դրա հետ մեկտեղ պետք է կարողանանք հարաբերություններն այնպես կառուցել արտաքին աշխարհի հետ, որ և՛ մեզ համար արտաքին աշխարհը չփակվի, և՛ հետագայում նաև մենք լինենք պատուհան, որպեսզի Ռուսաստանը Հայաստանի շնորհիվ կարողանա նաև փոխհարաբերությունները պահպանել։
Հարցին՝ արդյոք Հայաստանի այս չեզոք դիրքորոշումը ռազմավարական դաշնակից Ռուսաստանի մոտ հարցեր չի առաջացնի, Մաթևոսյանը պատասխանեց, որ ՀՀ ներկայիս իշխանությունները բազմաթիվ այլ՝ ավելի ակնառու, առիթներ է տալիս իրենց կասկածելու, քան Ուկրաինայի վերաբերյալ իրենց պահվածքն է։
«Այս իշխանությունը Ռուսաստանի համար երբեք էլ չի ընկալվել որպես վստահելի և դրական իմաստով կանխատեսելի գործընկեր։ Հետևաբար սև կատուն մի փոքր այլ սենյակում ենք փնտրում»,- շեշտեց քաղաքագետը։
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 49-րդ նստաշրջանում հայկական պատվիրակությունն այսօր ձեռնպահ է քվեարկել միակողմանի պատժամիջոցների ընդունումը դադարեցնելու մասին բանաձևին։ Ավելի վաղ՝ մարտի 24-ին և մարտի 2-ին էլ Հայաստանը ՄԱԿ-ում հակառուսական բանաձևերին էր ձեռնպահ քվեարկել։
Փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Մարտական գործողություններն ընթանում են արդեն 37–րդ օրը։
Լրահոս
0