00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուկրաինական հետք․ Բայդենի որդին նորից հոգսեր է պատճառում հորը

© AP Photo / Carolyn KasterԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երդման արարողությունից հետո գրկախառնվում է առաջին տիկին Ջիլ Բայդենի, որդвуч Հանթեր Բայդենի և դստեր՝ Էշլի Բայդենի հետ (20 հունվարի, 2021թ)․ Վաշինգտոն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երդման արարողությունից հետո գրկախառնվում է առաջին տիկին Ջիլ Բայդենի, որդвуч Հանթեր Բայդենի և դստեր՝ Էշլի Բայդենի հետ (20 հունվարի, 2021թ)․ Վաշինգտոն - Sputnik Արմենիա, 1920, 01.04.2022
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երդման արարողությունից հետո գրկախառնվում է առաջին տիկին Ջիլ Բայդենի, որդвуч Հանթեր Բայդենի և դստեր՝ Էշլի Բայդենի հետ (20 հունվարի, 2021թ)․ Վաշինգտոն
Բաժանորդագրվել
ԱՄՆ-ում նոր թափ է հավաքում նախագահի որդու՝ Հանթեր Բայդենի դեմ հարկային հետաքննությունը։ Նրան կասկածում են ուկրաինական ընկերությունից գումար ստանալու մեջ։ Հետաքննությանը զարկ է տվել Դոնալդ Թրամփը, որը պատրաստվում է 2024–ի ընտրարշավին։
Քսենյա Մելնիկովա, ՌԻԱ Նովոստի

Վատ սովորություններն ու հոգեկան վիճակը

«ԱՄՆ-ի դատախազության աշխատակիցները Դելավերում լրացուցիչ տեղեկություններ են պահանջել այն եկամուտների մասին, որոնք (Հանթեր) Բայդենը ստացել է ուկրաինական Burisma Holdings Ltd գազային ընկերությունից», - հաղորդում է The Wall Street Journal–ը: Արդեն հարցաքննել են ամերիկացի առաջնորդի որդու գործընկերներից մեկին։ Հետաքրքրվել են, թե ինչ վատ սովորություններ ունի Հանթերը, ինչ ծախսեր է արել և հոգեկան ինչ վիճակում է եղել 2018 թվականին: Հետաքննությանը զարկ է տվել նախկին նախագահ Դոնալդ Թրամփը:
«(Դատախազները) ստուգում են, թե արդյոք նա (Հանթերը) խախտել է հարկային կամ այլ օրենքներ, ներառյալ նրանք, որոնք կարգավորում են լոբբիստական գործունեությունը՝ ի շահ օտարերկրյա կառավարությունների, Ուկրաինայում, Չինաստանում, Ղազախստանում և այլ երկրներում գործարար հարաբերություններում», — գրում է պարբերականը:
Ի հայտ են եկել նաև այլ տվյալներ` Բայդեն Կրտսերի կողմից Ուկրաինայում կենսաբանական լաբորատորիաների ֆինանսավորմանը մասնակցելու հնարավոր ապացույցներ։ Բրիտանական Daily Mail թերթը էլեկտրոնային նամակներ է ներկայացրել, որոնք հաստատում են, որ նա Metabiota բժշկական ընկերությանը օգնել է ամերիկյան կառավարությունից բազմամիլիոնանոց պայմանագրեր ստանալ մահաբեր պաթոգենների հետազոտության համար:
Փաստաթղթերում ասվում է, որ այդ ընկերությունը ծառայություններ է մատուցել Պենտագոնի կապալառու Black & Veatch-ին։ Հենց նա է, ըստ նյութերի, Ուկրաինայում կենսաբանական լաբորատորիաներ կառուցել «վարակիչ հիվանդությունների կամ տոքսինների ուսումնասիրման համար, որոնք կարող են փոխանցվել օդով և պոտենցիալ մահացու վարակներ առաջացնել»:
Հայտնում են, որ Բայդեն Կրտսերը Metabiota-ն կառուցել է ուկրաինական Burisma Holdings էներգետիկ ընկերության հետ համատեղ։ Նրանք միասին «գիտական նախագիծ» են իրականացրել», որում ներգրավել են Ուկրաինայի կենսաշտպանության բարձր մակարդակի լաբորատորիաները:

Ընտանեկան-ֆինանսական սկանդալ

Բայդեն Կրտսերի հարկային գործերը Դելավերի դատախազությունը սկսել է հետաքննել նրա հոր նախընտրական արշավի թեժ շրջանում: Հանթերը հավաստիացրել է, որ «գործերը վարել է օրինական և պատշաճ կերպով, այդ թվում ՝ պրոֆեսիոնալ հարկային խորհրդատուների օգնությամբ»: Ջոզեֆ Բայդենը «շատ է հպարտացել որդով», որը «անցել է փորձությունների բովով և պայքարել չարամիտ անձնական հարձակումների դեմ, որոնք նրան ավելի ուժեղ են դարձրել»:
Ճիշտ է, Հանթերը բազմաթիվ հոգսեր է պատճառել հորն ու մորը․ ալկոհոլային և թմրանյութային խնդիրներ, սկանդալային ամուսնալուծություն, սիրավեպ քաղցկեղից մահացած մեծ եղբոր՝ Բոյի այրու հետ։
Բայց եթե Բայդեն Կրտսերի անձնական կյանքին գերադասում էին չդիպչել, ապա ուկրաինական Burisma գազային ընկերության հետ կապված սկանդալային գործը տարածվեց ԶԼՄ-ներում։ Հանթերը Burisma-ի տնօրենների խորհրդի անդամ է եղել 2014- 2019 թթ․-ին: Այդ ժամանակ Ջոզեֆ Բայդենը, որը զբաղեցնում էր փոխնախագահի պաշտոնը, մասնակցում էր ամերիկյան քաղաքականության ուկրաինական ուղղության ձևավորմանը։
ԶԼՄ-ների ձեռքերում է հայտնվել 2017 թվականի հունվարին Հանթերի գործընկեր Էրիկ Շվերինի նամակը: Վերջինս այն ժամանակ Բայդեն Կրտսերի հիմնադրած Rosemont Seneca Partners ընկերության նախագահն էր: Նամակում նա հայտնում է, որ Հանթերը 2014 թվականի հարկային հայտարարագրում չի նշել Burisma-ում աշխատանքի համար ստացած 400 հազար դոլար գումարը: Շվերինը գործընկերոջը խորհուրդ է տալիս «լրացումներ կատարել» հարկային հաշվետվություններում։
Ռուսաստանի հետ նավթագազային խաղերը Եվրոպային փակուղի են մտցրել
Հարցեր էր առաջացրել նաև Հանթերի համագործակցությունը չինացի գործընկերների հետ։ Նրանց կասկածում էին փողերի լվացման և հարկային հանցագործությունների մեջ։ Գործով զբաղվում էին ՀԴԲ գործակալները, ԱՄՆ Ներքին եկամուտների ծառայության քրեական բաժնի աշխատակիցները։ Համացանցում հայտնվեց նախագահի որդու մեկ այլ անձնական նամակագրությունը, որից պարզ է դառնում, որ ոմն չինացի միլիարդատեր նրան տարեկան 10 միլիոն դոլար է վճարել պարզապես կարևոր կապեր ստանալու համար:

Թրամփն ուզում է նորից խաղի մեջ մտնել

Burisma-ի գործն իր դերը խաղաց 2020-ի նախագահական ընտրարշավում։ Թրամփն այս պատմությունը պտտում էր՝ հավատացնելով, որ Բայդենը կանխակալ քաղաքական գործիչ է. նրա որդու շահերն ազդում են Վաշինգտոնի ուկրաինական ուղղության վրա։
Ջոզեֆն իրավիճակն իր օգտին շրջեց։ Դեմոկրատները մեղադրանքը ներկայացրին որպես Թրամփի կողմից հակառակորդին վարկաբեկող նյութեր գտնելու փորձ․ ԱՄՆ առաջնորդը ճնշում էր գործադրում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու վրա, որպեսզի Burisma-ի գործը հետաքննեն Բայդենի համար ոչ շահավետ տարբերակով։ ԱՄՆ-ի 45-րդ նախագահին անվստահություն հայտնեցին, բայց հետո արդարացրին։
Burisma-ի դեմ մի քանի քրեական գործ հարուցվեց, բայց ոչ մեկն ավարտին չհասցվեց։ Հետո Թրամփը ամերիկյան լրատվամիջոցներին հայհոյում էր Հանթերի պատմությունը «լղոզելու» համար։ Բայց այդ պատմությունը կրկին լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է։
Նման կոչ չի արել. Բայդենն ինքն իրեն հերքում է
«Թրամփը որոշել է օրակարգ վերադարձնել այն․ կոնգրեսի աշնանային ընտրություններից առաջ դա ձեռնտու է հանրապետականներին։ Նախկին նախագահը սիրում է ուշադրություն և բացասական PR: Հանրապետականները Բայդենին բացասական լույսի տակ կներկայացնեն, թե տեսեք, նույնիսկ սեփական ընտանիքից չի կարողանում գլուխ հանել, ուր մնաց՝ երկրից, ձեռքը մաքուր չէ, թաքցնում է Ռուսաստանի հետ շփումները։ Մի խոսքով՝ փորձում են վերջին հարվածները հասցնել`, համարելով, որ արտաքին քաղաքականության մեջ նա հիմա բավականին թույլ է»,-նշում է ՌԳԱ Ե․Մ․ Պրիմակովի անվան Միջազգային տնտեսագիտության և Միջազգային հարաբերությունների ինստիտուտի Հյուսիսամերիկյան հետազոտությունների կենտրոնի կրտսեր գիտաշխատող Անաստասիա Բունինան։
Կենտրոնի ղեկավար Վիկտորյա Ժուրավլյովան էլ նշում է, որ Հանթեր Բայդենի գործով հետաքննության նոր փուլը կապված է 2024-ի նախագահական ընտրարշավի նախապատրաստման հետ։
«Սա Դոնալդ Թրամփի անձնական խաղն է, որն ուզում է վերընտրվել։ Նա օգտագործում է ներկայիս իրավիճակը։ Ուկրաինան անընդհատ մարդկանց շուրթերին է, բացի այդ, Բայդենը հիմա վստահության շատ ցածր վարկանիշ ունի։ Եվ այստեղ ճիշտ ժամանակն է որևէ «թեմա գցել» ապագայի համար ընտրազանգվածի աջակցությունը ստանալու համար։ Թրամփն ակտիվորեն մեկնաբանում է Ռուսաստանի և Բայդենի գործողությունները, փորձում է խաղ վերադառնալ»,-պարզաբանում է քաղաքագետը։
Սակայն Ժուրավլյովան կասկածում է, որ կոնգրեսի աշնանային ընտրություններում դա կվնասի դեմոկրատներին։ Նախկին հարկային դատախազ Մեթ Մյուլերը նշել է, որ իշխանությունների գործողությունները հստակ ցույց են տալիս, որ նրանք դատական գործ են ուզում։ Բայց փաստ չէ, որ Բայդեն Կրտսերին շուտով մեղադրանք կներկայացնեն։ Իսկ դա նշանակում է, որ իրավիճակը առանձնապես չի ազդի նաև Բայդեն Ավագի վրա։
Լրահոս
0