Վարազդատ Հարոյանը վիրահատության է ենթարկվել. լուսանկար

© Sputnik / Абзал КалиевՎարազդատ Հարոյան
Վարազդատ Հարոյան - Sputnik Արմենիա, 1920, 01.04.2022
Վարազդատ Հարոյան
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վարազդատ Հարոյանը վնասվածք էր ստացել Օսլոյում կայացած հանդիպման ժամանակ։
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը բարեհաջող վիրահատության է ենթարկվել Կադիսում (Իսպանիա): Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
«Ապաքինման ժամկետները հայտնի կդառնան ավելի ուշ»,– նշված է հաղորդագրության մեջ:
ՀՖՖ–ն առողջություն է մաղթել ֆուտբոլիստին։
© Photo : Football Federation of ArmeniaՎարազդատ Հարոյան
Капитан сборной Армении Вараздат Ароян перенес успешную операцию в Кадисе - Sputnik Արմենիա, 1920, 01.04.2022
Վարազդատ Հարոյան
Հիշեցնենք` մարտի 29-ին Օսլոյում կայացած Նորվեգիա-Հայաստան ընկերական հանդիպման ընթացքում վնասվածքներ էին ստացել Հայաստանի ազգային հավաքականի պաշտպաններ Վարազդատ Հարոյանը և Արման Հովհաննիսյանը:
Հետազոտության արդյունքում Վարազդատ Հարոյանի մոտ ախտորոշվել էր աջ նախաբազկի երկու կոտրվածք, որոնցից մեկը՝ տեղաշարժով:
Նախնական հետազոտության արդյունքում Արման Հովհաննիսյանի մոտ ախտորոշվել էր ձախ ազդրի հետին շրջանի մկանային պատռվածք:
Լրահոս
0