00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մալխաս Ամոյանը հաղթեց թուրք ըմբիշին ու դարձավ Եվրոպայի չեմպիոն

© Photo : Facebook / Wrestling - ArmeniaБорец Малхас Амоян с флагом Армении после победы в финале ЧЕ (до 23 лет)
Борец Малхас Амоян с флагом Армении после победы в финале ЧЕ (до 23 лет) - Sputnik Արմենիա, 1920, 02.04.2022
Բաժանորդագրվել
Բուդապեշտի «Բոկ Սպորտ Հալլ» մարզադահլիճում ըմբշամարտի Եվրոպայի առաջնության նախավերջին օրը հայտնի դարձան չեմպիոններն ու մրցանակակիրները հունահռոմեական ոճի ըմբշամարտի հինգ քաշային կարգերում։ Հայաստանը ոսկե մեդալի մեկ հույս ուներ։
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը Եվրոպայի առաջնության 77 կգ քաշայինների եզրափակիչում 4։3 հաշվով հաղթեց թուրք Յունուս Բասարին ու նվաճեց հին աշխարհամասի չեմպիոնի կոչումը։
Մալխաս Ամոյանը Եվրոպայի առաջնությունում առաջին անգամ հանդես եկավ 77 կգ քաշային կարգում։ 72 կգ քաշային կարգում աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոնը իր համար նոր քաշային կարգի մրցումների որակավորման փուլում ժամանակից շուտ առավելության հասավ Լիտվան ներկայացնող Մանտաս Սինկեվիչուսի նկատմամբ՝ 9։0։ 1/8 եզրափակիչում Ամոյանի առավելությունը սլովակ Դենիս Հորվատի հետ գոտեմարտում արտահայտվեց 3։1 հաշվով։
Քառորդ եզրափակիչում հայ ըմբիշին դժվարին ու սկզբունքային մրցակից էր սպասում։ Ադրբեջանցի Սանան Սուլեյմանովի հետ գոտեմարտում Մալխասը միայն գոտեմարտի վերջում ապահովեց հաղթանակը 6։5 հաշվով։ Իսկ կիսաեզրափակիչում շվեդ Պեռ Օլոֆսոնը ոչինչ չկարողացավ անել Ամոյանի գրոհների դեմ։ Մալխասը հաղթեց 9։0 հաշվով։
Եզրափակիչում հայ ըմբիշի մրցակիցը Եվրոպայի 2021 թվականի առաջնության արծաթե մեդալակիր, թուրք Յունուս Բասարն էր։ Առաջին մրցափուլից հետո Ամոյանը պարտվում էր 0։3 հաշվով։ Երկրորդ մրցափուլում Մալխասը հետ բերեց կորցրածն ու անցավ առաջ՝ 4։3։ Դժվարին ու համառ պայքար ծավալվեց վերջին մեկուկես րոպեի ընթացքում։ Ավելին` հայ ըմբիշին պատժեցին պասիվության համար, բայց պարտերում Ամոյանը միավոր չտվեց մրցակցին։ Հաղթելով 4։3 հաշվով` Մալխաս Ամոյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն։
Հունահռոմեական ոճի Եվրոպայի առաջնությունը վերջնագիծը կհատի վաղը։ 60 կգ քաշային կարգում Գևորգ Ղարիբյանը կիսաեզրափակիչում 1։10 հաշվով պարտվել է մեր հայրենակից, Բուլղարիան ներկայացնող Էդմոնդ Նազարյանին ու բրոնզե մեդալի համար գոտեմարտելու է հունգարացի Էրիկ Տորբա և Ուկրաինան ներկայացնող Ժորա Աբովյան զույգի հաղթողի հետ։
Ռուդիկ Մկրտչյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է. նա 9։1 հաշվով հաղթեց մրցակցին
67 կգ քաշային կարգում Սլավիկ Գալստյանը. ինչպես Ղարիբյանը, իրար հետևից երկու հաղթանակ տոնելուց հետո մտավ կիսաեզրափակիչ, որտեղ 2։4 հաշվով պարտվեց հունգարացի Կրիստիան Վանչային։ Վաղը Գալստյանը նույնպես կգոտեմարտի բրոնզե մեդալի համար։
Ծանրագույն պայքար. Հրաչյա Պողոսյանը պարտվեց երրորդ տեղի համար գոտեմարտում
Լրահոս
0