Արցախում ռուս խաղաղապահներն իրենց պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրել

© Photo : official site of MoD of RFԽաղաղապահներ
Խաղաղապահներ - Sputnik Արմենիա, 1920, 02.04.2022
Խաղաղապահներ
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում չորս երթուղիներով պարեկություն է իրականացվել։
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունն ամփոփել է ԼՂ հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեությունը։
«Ապրիլի 2-ին ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել»,– նշվում է հաղորդագրության մեջ։
Խաղաղապահները 27 դիտակետերում իրավիճակի շուրջօրյա դիտարկում են իրականացնում և վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը։
Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում չորս երթուղիներով պարեկություն է իրականացվել։
Սակրավորական խմբերը 24 ժամվա ընթացքում պայթուցիկ օբյեկտներից մաքրել են 0,4 հեկտար տարածք։
Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 23-ից մինչ օրս չպայթած ականներից և պարկուճներից մաքրվել է 2359,3 հա տարածք, 689,5 կմ ճանապարհ, 1937 շինություն, հայտնաբերվել և վնասազերծվել է 26257 պայթուցիկ առարկա։
Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Լրահոս
0