00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Էդիտա Գզոյան
Շատ հայ կանայք ցեղասպանության զոհից վերածվեցին հերոսի․Գզոյան
18:47
4 ր
Լևոն Քոչարյան
Ադրբեջանը սահմանազատման արդյունքում կստանա իր ուզածը և ՀՀ-ի հետ կխոսի շատ ավելի ուժեղ դիրքերից․Քոչարյան
18:51
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Արթուր Խաչատրյան
Ադրբեջանը ՀՀ-ից ավելի շատ տարածք է օկուպացրել, քան այն՝ ինչ հիմա պահանջում է․Խաչատրյան
19:17
11 ր
Սարգիս Խանդանյան
Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա․Խանդանյան
19:35
11 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գագիկ Ջհանգիրյանը ԱԱԾ–ում հարցաքննվել է. փաստաբանը որոշ մանրամասներ է հայտնում

© Sputnik / Asatur YesayantsԳագիկ Ջհանգիրյան
Գագիկ Ջհանգիրյան - Sputnik Արմենիա, 1920, 02.04.2022
Գագիկ Ջհանգիրյան
Բաժանորդագրվել
Զինվորի սպանության գործի կասեցման օրինականությունը վերստուգել է այն ժամանակ ՀՀ զինվորական դատախազի պաշտոնը զբաղեցնող Գագիկ Ջհանգիրյանը։ Այդ հիմքով Հայարփի Սարգսյանը հաղորդում է ներկայացրել նախաքննական մարմին։
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը հարցաքննվել է ԱԱԾ֊ում։ Այս տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց փաստաբան Հայարփի Սարգսյանը` հավելելով, որ 22 տարի առաջ սպանված զինծառայողի գործով հարցաքննությունը տեղի է ունեցել մարտի 31-ին։
«Քանի որ վերջնական որոշման եմ սպասում, չեմ կարող մանրամասներ ասել։ Միայն կարող եմ ասել, որ դեռևս 2000թ–ին սպանված զինվորի քրեական գործով վերահսկողությունն իր կողմից է իրականացվել` որպես զինվորական դատախազ։ 2001թ–ին գործի վարույթն ապօրինի կասեցվել է, այսինքն` իրենց ձեռքի տակ ունեցել են ապացույցներ, որով կարող էին մեղադրանքներ առաջադրել զինծառայողին ծեծի ենթարկելու փաստի առնչությամբ, սակայն այդ ապացույցները չեն օգտագործել, մեղադրանք չեն առաջադրել, և միայն 7 տարի անց` 2008թ–ին են եղած փաստերի հիման վրա մեղադրանքներ առաջադրվել։ Այդ իսկ պատճառով մի շարք անձինք վաղեմության ժամկետի հիմքով պատասխանատվության չեն ենթարկվել»,– ասաց փաստաբանը։
Քանի որ գործի կասեցման օրինականությունը վերստուգել է այն ժամանակ ՀՀ զինվորական դատախազի պաշտոնը զբաղեցնող Գագիկ Ջհանգիրյանը, Հայարփի Սարգսյանն այդ հիմքով հաղորդում է ներկայացրել ՀՔԾ։ ՀՔԾ–ի լուծարումից հետո գործը ուղարկվել է ԱԱԾ։
«Այդ գործի շրջանակներում էլ միջնորդել էի, որ հարցաքննվի նաև Գագիկ Ջհանգիրյանը»,– ասաց Սարգսյանը։
2000թ սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը, ժամը 03.45-ի սահմաններում ՀՀ ՊՆ զորամասերից մեկի հսկիչ-անցագրային կետում գլխի շրջանում հրազենային վնասվածք էր ստացել ժամապահ Արման Վարդանի Հակոբյանը, որը հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել էր։
Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ։ Մեկ տարի անց` նախաքննության ընթացքում հանցանք կատարած անձանց չհայտնաբերելու պատճառաբանությամբ գործի վարույթը կասեցվել էր։
2008թ նոյեմբերի 11-ին քրեական գործի վարույթը վերսկսվել էր, մեղադրանք էր առաջադրվել Հակոբյանի համածառայակցին, որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր վաղեմության ժամկետներն անցնելու պատճառաբանությամբ։ Գործի վարույթն էլ դարձյալ կասեցվել էր։
Սպանվածի հայրը այն ժամանակվա ՄԻՊ Կարեն Անդրեասյանին հայտնել էր, որ իր որդուն սպանել են զորամասում կորած զենքի մասին սպաներին տեղյակ պահելու պատճառով։ Ըստ զինվորի հոր` իր որդուն ստորացնելու նպատակով տարել են զորամասում հեղինակություն վայելող այլ զինծառայողների մոտ, որտեղ դաժանաբար ծեծի են ենթարկել, իսկ մի քանի ժամ անց սպանել նրան։
Սպանված զինծառայողի հարազատները 2021թ-ին հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել՝ պահանջելով իրավական գնահատական տալ իրենց որդու սպանության գործով քննություն իրականացրած պաշտոնատար անձանց գործողություններին։
Լրահոս
0