00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հրազդան գետը 22 000 կետից է աղտոտվում. ի՞նչ կփոխի կիրճի նոր կարգավիճակը

Բաժանորդագրվել
Երևանի քաղաքապետը հանձնարարել էր մշակել համապատասխան օրենքի նախագիծ, որով Հրազդանի կիրճում ամբողջությամբ կարգելվի ռեստորանների ու նմանատիպ այլ օբյեկտների գործունեությունը։
Հրազդանի կիրճն ու Հրազդան գետն այսօր աղտոտվում են ավելի քան 22 000 կետից։ Այս մասին ասվում է Երևանի քաղաքապետարանի` Հրազդանի կիրճի մասին նկարահանված ռեպորտաժում։
«2021թ–ին հարցում ենք արել «Վեոլիա ջուր» ընկերությանը։ Ըստ էության, պարզվում է, որ ներկայում շուրջ կես միլիոն խմ կեղտաջրեր են լցվում Հրազդան գետը, ընդ որում` 22 000–ից ավելի կետերից»,– ասում է Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Գևորգ Նազարյանը։
Քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Սեդոյանն էլ Երևանի երկնքից կատարած լուսանկարներով փաստում է, որ կիրճի այն հատվածները, որտեղ աղտոտող օբյեկտներ չկան, բնական լադշաֆտը պահպանված է, տարածքն ու օդը` մաքուր։
«Իսկ այն հատվածում, որը մոտ է կենտրոնին, տեսնում ենք ծուխ, աղոտված միջավայր, ինչը հետևանք է կիրճում տեղակայված տարբեր օբյեկտների շահագործման»,– ասում է նա։
Բնապահպանական այս ու այլ խնդիրները լուծելու համար քաղաքային իշխանությունը նախաձեռնել է Հրազդանի կիրճի էկոլոգիական վիճակը բարելավելու նախագծի իրականացում, որով համապատասխան օրենսդրական կարգավորումներից հետո կիրճին կտրվի բնապահպանական հատուկ կարգավիճակ:
Դրա շնորհիվ կիրճը ոչ միայն պետության ու համայնքի հատուկ պահպանության տակ կլինի, այլև դրանում կտարանջատվեն հանգստի ու տնտեսական գոտիները, կգույքագրվեն ու կպահպանվեն պատմամշակութային հուշարձանները։
Քաղաքապետարանից հստակեցնում են, որ Հրազդանի կիրճին հատուկ կարգավիճակ շնորհելուց հետո կիրճի ողջ տարածքում կիրականացվի գույքագրում ու քարտեզագրում, կմշակվի հատակագիծ։
Հիշեցնենք` Հրազդանի կիրճին հատուկ կարգավիճակ տալու մասին մարտի 21-ին քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։
Բնապահպանության վարչության պետ Գևորգ Նազարյանն էլ հայտնեց, որ կիրճին բնապահպանական հատուկ կարգավիճակ տալու հարցը քննարկել են «Երևան նախագիծ» ՓԲԸ–ի քաղաքաշինական բաժնի և շրջակա միջավայրի նախարարության հետ։
Գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետը հանձնարարեց մշակել համապատասխան օրենքի նախագիծ, որով Հրազդանի կիրճում ամբողջությամբ կարգելվի ռեստորանների ու նմանատիպ այլ օբյեկտների գործունեությունը։
Լրահոս
0