00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Միհրան Մախսուդյան
Ժողովրդից մանդատ ստացածներն այսօր պետք է լինեն ժողովրդի կողքին․ Միհրան Մախսուդյան
18:22
5 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ ոսկորներ է ցուցադրում Ադրբեջանը. Արցախը կոչ է անում զսպել մշակութային էթնոցիդը

© Photo : official site of MESCS of ARՔարագլուխ
Քարագլուխ - Sputnik Արմենիա, 1920, 02.04.2022
Բաժանորդագրվել
Մասնագիտական վերլուծությունները ցույց են տվել, որ իրականում այդ հանածոները Փառուխի «Կալեն խութ» կոչվող, 9-12րդ դարերով թվագրվող հայկական գերեզմանոցից են։
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում մանրամասն ներկայացրել է Փառուխում ու Քարագլխի տարածքում հայկական մշակութային ժառանգության ոչնչացմանն ուղղված Ադրբեջանի բացահայտ զեղծարարությունները։
«Մեր մտահոգությունները առարկայանում են ս.թ. մարտի 30-ին ադրբեջանական AZTV լրատվամիջոցի տարածած տեսանյութով, որտեղ ադրբեջանցիները ներկայացնում են հողից հանված մարդկային մնացորդներ: Ադրբեջանական քարոզչամեքենան, դիմելով կեղծ ու ստոր մեթոդի, սույն փաստը ներկայացնում է իբր թե Իվանյան (ադրբեջանական կիրառմամբ՝ Խոջալու) բնակավայրի ադրբեջանցիների զանգվածային թաղում՝ 1992թ. ռազմական գործողությունների հետևանքով»,– գրում է նախարարությունն ու բերում անհերքելի հակափաստարկներ։
Մասնագիտական վերլուծությունները ցույց են տվել, որ իրականում այդ հանածոները Փառուխի «Կալեն խութ» կոչվող, 9-12րդ դարերով թվագրվող հայկական գերեզմանոցից են: Հետևաբար ներկայացվող ոսկորները հայկական հին գերեզմանոցի աճյունների ոսկորներն են:
Քարտեզ - Sputnik Արմենիա, 1920, 02.04.2022
Քարտեզ
«Մշակութաբանների ու հնագետների առաջին հայացքն անգամ բավարար է արձանագրելու, որ տեսանյութում ներկայացվող մարդկային գանգերը հայերին բնորոշ արմենոիդ մարդաբանական տիպի բրախոկեֆալ (կլորագլուխ) կառուցվածք ունեն, այնինչ Ադրբեջանի բնակչությունն ունի կասպիական մարդաբանական տիպի գանգի դոլիխոկեֆալ (երկարագլուխ) կառուցվածք»,– նշված է հաղորդագրության մեջ:
© Photo : Facebook / ԱՀ ԿԳՄՍ նախարարությունԱրմենոիդ մարդաբանական տիպի կլորագլուխ գանգեր, 9-12 դարեր, Փառուխ, Արցախ, քանդված ադրբեջանական ԶՈւ կողմից
Արմենոիդ մարդաբանական տիպի կլորագլուխ գանգեր, 9-12 դարեր, Փառուխ, Արցաախ 
Քանդված ադրբեջանական ԶՈւ կողմից - Sputnik Արմենիա, 1920, 02.04.2022
Արմենոիդ մարդաբանական տիպի կլորագլուխ գանգեր, 9-12 դարեր, Փառուխ, Արցախ, քանդված ադրբեջանական ԶՈւ կողմից
Բացի այդ, մասնագետներն ուշադրություն են հրավիրում այն հանգամանքին, որ ներկայացված բոլոր ոսկորները ողորկ են, ինչը հնագիտական առումով նշանակում է, որ դրանք չեն կարող 30 տարվա հնության լինել, այլ դարերի, իսկ ադրբեջանական բնակչության քոչվոր նախնիները Արցախի այս հատվածներ ներխուժել են միայն 18-19-րդ դարերում:
© Photo : Facebook / ԱՀ ԿԳՄՍ նախարարությունՀայերի ողորկ ոսկորներ, 9-12 դարեր, Փառուխ, Արցախ, քանդված ադրբեջանական ԶՈւ կողմից
Հայերի ողորկ ոսկորներ, 9-12 դարեր, Փառուխ, Արցախ 
Քանդված ադրբեջանական ԶՈւ կողմից - Sputnik Արմենիա, 1920, 02.04.2022
Հայերի ողորկ ոսկորներ, 9-12 դարեր, Փառուխ, Արցախ, քանդված ադրբեջանական ԶՈւ կողմից
Ադրբեջանական քարոզչամեքենայի անհիմն ու կեղծ լուրերը հերքվում են նաև այն պարզ տրամաբանությամբ, որ Իվանյանը (ադրբեջանական կիրառմամբ՝ Խոջալու) Փառուխից գտնվում է առնվազն 17 կիլոմետր հեռավորության վրա (քարտեզը կցվում է), և հասկանալի է, որ այնտեղ տեղի ունեցած ռազմական գործողությունները չէին կարող Փառուխի հետ որևէ առնչություն ունենալ:
Արցախի ԿԳՄՍ–ն նաև հիշեցնում է, որ 30 տարի առաջ Արցախի զինված ուժերը ռազմական գործողություններից առաջ ու ընթացքում հումանիտար միջանցք են տրամադրել քաղաքացիական բնակչությանը և այդ կոտորածը տեղի է ունեցել հենց ադրբեջանական ընդդիմության զինյալների կողմից՝ իրենց վերահսկողության տակ գտնվող Ակնայի (ադրբեջանական կիրառմամբ՝ Աղդամի) մատույցներում: «Նրանք նպատակ ունեին այդ կոտորածն Ադրբեջանում օգտագործել որպես իշխանափոխության հիմք, որի մասին խոստովանել է նաև Ադրբեջանի այդ ժամանակվա նախագահ Այազ Մութալիբովը»,– հիշեցնում է գերատեսչությունը։
Նշվում է նաև, որ համաձայն պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ԼՂՀ պետական ցուցակի` Փառուխի ու Քարագլխի տարածքում գրանցված է շուրջ 20 հուշարձան՝ 2 եկեղեցի (ներառյալ՝ «Սուրբ Աստվածածին» եկեղեցին, 13-րդ դար), հանրահայտ Շիկաքար–Քարագլուխ ամրոցը, հնագիտական արժեք ունեցող մշակույթի հուշարձաններ, գերեզմանոցներ, խաչքարեր, տապանաքարեր: Այստեղ է գտնվում նաև Շիկաքարի քարանձավը, որտեղ 2011թ. հետազոտություն է կատարել Ազոխի միջազգային հնագիտական արշավախումբը:
© Photo : Facebook / ԱՀ ԿԳՄՍ նախարարությունՔարագլխի «Սուրբ Աստվածածին» եկեղեցի, Արցախ, 13 դար
Քարագլխի «Սուրբ Աստվածածին» եկեղեցի, Արցախ, 13 դար - Sputnik Արմենիա, 1920, 02.04.2022
Քարագլխի «Սուրբ Աստվածածին» եկեղեցի, Արցախ, 13 դար
Իսկ 2021 թվականի դեկտեմբերին տարածքում իրականացված հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել էին ևս երեք տասնյակ հուշարձաններ, ինչը վկայում է այն մասին, որ տարածքը բավարար ուսումնասիրված չէ։
Վկայակոչելով Եվրոպական խորհրդարանի կողմից 2022թ. մարտի 9-ին ընդունված բանաձևը՝ Արցախը միջազգային հանրությանը, մշակութապահպան ու իրավապաշտպան կազմակերպություններին կոչ է անում զսպման միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի վարած մշակութային էթնոցիդի դեմ:
«Ցավում ենք, որ առ այսօր ՅՈւՆԵՍԿՕ–ն, հակառակ իր պարտավորություններին ու կոչմանը, այդպես էլ փաստահավաք առաքելություն չի ուղարկել Արցախի բռնազավթված տարածքներ և որևէ նշանակալի ջանք չի գործադրում կանխելու նորանոր հանցագործությունների իրագործումը Ադրբեջանի կողմից»,– ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին` ժամը 16։00-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել էին շփման գիծը ու առաջ շարժվել Քարագլխի դիրքերի ուղղությամբ։
Մարտի 25–ի գիշերը նրանք կրակ էին բացել ՊԲ ստորաբաժանումների վրա, արդյունքում հայկական կողմից վիրավորում են ստացել 5 պայմանագրային զինծառայողներ։
Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառել էին նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում` «Bayraktar TB-2»: Հայկական կողմից զոհվել են ՊԲ 3 պայմանագրային զինծառայող, վիրավորները 14-ն են:
Իրավիճակի սրացման պատճառով Խրամորթից տարհանվել են երեխաներն ու կանայք։
Մարտի 29-ին ադրբեջանցիները հեռացել են Փառուխից ու այնտեղ ռուս խաղաղապահներ են տեղակայվել, բայց նրանք շարունակում են մնալ Քարագլխի դիրքերի մի հատվածում։
Արցախի իշխանություններն ու խաղաղապահները բանակցություններ են վարում ադրբեջանցիներին այդտեղից հեռացնելու նպատակով։
Լրահոս
0