00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ընդդիմությունը խուսափում է որևէ չափի պատասխանատվություն ստանձնելուց. Մարուքյան

© Sputnik / Asatur YesayantsԷդմոն Մարուքյան
Էդմոն Մարուքյան - Sputnik Արմենիա, 1920, 02.04.2022
Էդմոն Մարուքյան
Բաժանորդագրվել
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը վերլուծել է, թե ինչու խորհրդարանական ընդդիմությունը չի համաձայնում Փաշինյան-Ալիև բրյուսելյան հանդիպումից առաջ հանդիպել ՀՀ վարչապետի հետ։
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն այսօր այդ պաշտոնում իր առաջին հրապարակային հայտարարությունն է արել։
Ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակված հայտարարությունը վերաբերում է ՀՀ խորհրդարանական ընդդիմությանը, մասնավորապես` երկրի համար ծանր իրավիճակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ փակ հանդիպման առաջարկը մերժելուն։
«Այս համատեքստում այսօր դիտել եմ թեմային առնչվող բոլոր ընդդիմադիր գործիչների հարցազրույցներն ու ելույթները։ Ամեն բան ասացին, ամեն պատրվակ ներկայացրին խորհրդարանականները, բացի նրանից, թե ինչու չեն համաձայնում ստանալ ամբողջական տեղեկատվություն առաջնային աղբյուրից Փաշինյան-Ալիև բրյուսելյան հանդիպումից առաջ, իրենց ներդրումն ունենալ որպես ՀՀ օրենսդիր իշխանության մաս, վարչապետի հետ խոսել ՀՀ դիրքորոշման ու անելիքների մասին, ներկայացնել առաջարկներ կամ անհամաձայնություն հայտնել»,– գրում է Մարուքյանը։
Նախկին ընդդիմադիր գործիչը եզրակացնում է, որ այս ծանր իրավիճակում ընդդիմությունը խուսափում է որևէ մակարդակում որևէ չափի պատասխանատվություն ստանձնելուց կամ ներկայիս մարտահրավերները հաղթահարելու գործում իր դրական ներդրումն ունենալուց։
«Ակնհայտ է, որ ընդդիմությունը սպասում է բանակցային գործընթացի մի որևէ հանգրվանի, որպեսզի հայտարարի, որ իրենք տեղյակ չեն եղել, հաղորդակից չեն եղել, և որ իրենք ավելի լավ տարբերակներ են ունեցել։ Մինչդեռ հնարավորություն դեռ կա որպես օրենսդիր իշխանության մաս այդ գործառույթներն իրականացնելու համար»,– եզրափակել է Մարուքյանը։
Հիշեցնենք` ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի 1-ին ԱԺ նիստում հայտարարել էր, որ ինքն ընդդիմությանն առաջարկել է վարչապետի մասնակցությամբ փակ աշխատանքային քննարկում կազմակերպել և մերժում է ստացել։
Դրանից հետո, իր խոսքով, նա նաև երկրորդ առաջարկն է արել` կազմակերպել վարչապետի հետ քննարկում ԱԺ խորհրդի ձևաչափով, որում ներկայացված են նաև ընդդիմադիր պատգամավորներ։ Ըստ Ռուբինյանի ո՛չ դրական, ո՛չ բացասական պատասխան ընդդիմադիրներից չեն ստացել։
Ավելի ուշ ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտնել էր, որ ընդդիմությունը դրանից օրեր առաջ դիմել է ԱԳՆ–ին` Հայաստանի ու Արցախի անվտանգությանը վերաբերող փաստաթղթերին ծանոթանալու համար, բայց Արարատ Միրզոյանն, ըստ նրա, իր խոսքը չի կատարում ու թույլ չի տվել ընդդիմադիրներին ծանոթանալ փաստաթղթերին։
«Ծանոթանանք, որից հետո մենք կառաջարկենք, թե ինչ ձևաչափով ՀՀ վարչապետը գա ԱԺ ու ներկայացնի իրավիճակը»,– ասել էր Օհանյանը։
Նախկին նախարարը նաև հայտնել էր, որ կառավարության նիստում վարչապետի ելույթից հետո ինքն անձամբ է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին առաջարկել Փաշինյանի ներկայացրած ծանր իրավիճակը քննարկել ԱԺ խորհրդի նիստում։ Ռուբինյանն էլ առաջարկել է հրավիրել վարչապետին, ինչին իրենք դեմ են եղել, քանի որ դեռ չեն ստացել բոլոր կարևոր փաստաթղթերին ծանոթանալու թույլտվությունը։
Հիշեցնենք` Էդմոն Մարուքյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով հատուկ հանձնարարություններով դեսպան էր նշանակվել մարտի 14-ին:
Լրահոս
0