00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Արցախի հանդեպ միջազգային հանրության կողմից պատշաճ ուշադրություն չի ցուցաբերվում․ ՄԻՊ

Արցախի հանդեպ միջազգային հանրության կողմից պատշաճ ուշադրություն չի ցուցաբերվում․ Ստեփանյան
Բաժանորդագրվել
Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուի հետ իր հանդիպման ընթացքում հնչած հարցերին և զրուցակցի արձագանքներին։
Մեր զրույցը ԵԱՀԿ գործող նախագահի համար ավելի շատ տեղեկատվական բնույթ էր կրում, այսինքն` նա ցանկություն ուներ առաջին ձեռքից իմանալ, թե ինչ խնդիրներ կան Արցախում և ինչ պրոբլեմների են բախվում տեղի բնակիչները, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Արցախի օմբուդսման Գեղամ Ստեփանյանը։
«ԵԱՀԿ գործող նախագահն ուշադրությամբ լսում էր այն, ինչ ներկայացվում էր Արցախում տիրող իրավիճակի առնչությամբ։ Նա համաձայնեց, որ դրանք իսկապես խախտումներ են, որոնց դեմ պետք է պայքարել, բայց նաև նշում էր, որ կա քաղաքական բաղադրիչը, այսինքն` ավելի շատ քաղաքական որոշումների արդյունքում է հնարավոր պաշտպանել արցախահայության իրավունքները»,– ասաց Արցախի օմբուդսմանը։
Անդրադառնալով այն հարցին, թե ինչու ԵԱՀԿ նախագահը չի հանդիպել Արցախի նախագահի կամ արտգործնախարարի հետ, Ստեփանյանն ընդգծեց, որ դա հենց այն ցուցիչն է, որ Արցախի նկատմամբ միջազգային հանրության կողմից պատշաճ ուշադրություն չի ցուցաբերվում և կարծես թե Արցախն ամեն գնով մեկուսացվում է միջազգային հանրությունից, ինչը հաստատ արցախահության և հակամարտության կարգավորման գործընթացի ընդհանուր շահերից չի բխում։
«Հաստակ շեշտել եմ, որ ադրբեջանական կողմն անընդհատ փորձում է ներկայացնել, որ Լեռնային Ղարաբաղ չկա, մինչդեռ պնդեցի, որ եկել եմ Արցախից և ներկայացնում են ԱՀ ժողովրդին որպես Մարդու իրավունքների պաշտպան։ Նաև հույս եմ հայտնել, որ արցախցիների կողմից ընտրված նախագահի կամ պատգամավորների հետ պետք է շարունակական կոնտակտներ լինեն»,– ասաց Արցախի օմբուդսմանը։
Ստեփանյանի գնահատմամբ` արցախյան հիմնախնդրի կարգավորման գործում չպետք է առաջնորդվել ակնկալիքներով, այլ հստակ պահանջներով, որոնք անհրաժեշտ է վերածել կոնկրետ քաղաքականության` արձանագրելով, որ միջազգային հարաբերություններում արցախյան հիմնախնդրի կարգավորման միակ մանդատ ունեցող կառույցը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է։
«Եթե այսօր այդ կառույցն իրեն պասիվ է պահում, ապա դա դատապարտելի է, ուստի պետք է ամեն ինչ անել, որպեսզի այն նորից ակտիվանա և կատարի ՄԱԿ–ի ու ԵԱՀԿ–ի կողմից սահմանված իր պարտականությունները։ Պետք է մասնավորապես ավելի ակտիվանա ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի գործունեությունը, ով պետք է այցելի Արցախ և տեղում ծանոթանա իրավիճակին։ Արդեն իսկ կա մեխանիզմը, որը սակայն մատնված է պարապուրդի և չի աշխատում այնպես, ինչպես աշխատում էր մինչև 2020 թվականի ադրբեջանական ագրեսիան»,– ասաց Ստեփանյանը։
Փառուխում բնակիչների համար դեռևս մուտք չկա. Արցախի ՄԻՊ–ը` տեղահանվածների խնդիրների մասին
Անդրադառնալով այն հարցին, թե Մինսկի խմբի համանախագահ երկրների` ԱՄՆ–ի, Ֆրանսիայի և ՌԴ–ի միջև ուկրաինական ճգնաժամով պայմանավորված հակասությունները չե՞ն ազդի արցախյան կարգավորման գործում նրանց համատեղ աշխատանքի վրա, Ստեփանյանն ընդգծեց, որ տվյալ հիմնախնդրի կարգավորումն այն բացառիկ խնդիրներից է, երբ բոլոր երեք ուժային կենտրոնների դիրքորոշումները միշտ համընկել են։
Վերջին դեպքերի առթիվ նրանց արձագանքները նույնպես բնորոշվեցին նույն բովանդակությամբ, ինչը խոսում է այն մասին, որ աշխարհի այլ կետերում նրանց ունեցած հակասություններն առնվազն այս պահին չեն անդրադարձել արցախյան հարցի վերաբերյալ իրենց դիրքորոշումների վրա։ Պարզապես պետք է չտրվել Ադրբեջանի սադրանքներին և ակտիվ զբաղվել հիմնախնդրի կարգավորմամբ։
Նշենք, որ Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն ապրիլի 1-ին Երևանում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուի հետ։
Արցախի ՄԻՊ-ը ներկայացրել է Ադրբեջանի կողմից համակարգված, ուղղորդված և հետևողականորեն իրականացվող էթնիկ զտման քաղաքականությունը, որը նպատակ է հետապնդում հայրենազրկելու Արցախի ժողովրդին, ինչպես նաև բռնազավթված տարածքներում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման և վանդալիզմի դրսևորումները, հայ ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց նկատմամբ անօրինական դատավարությունները և միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների այլ խախտումները։
Լրահոս
0