Հայ բռնցքամարտիկները երկու ոսկե, երկու արծաթե և մեկ բրոնզե մեդալ են նվաճել Սերբիայում

© Photo : Հայաստանի Բռնցքամարտի Ֆեդերացիա / Boxing Federation of ArmeniaՀայ բռնցքամարտիկները երկու ոսկե, երկու արծաթե և մեկ բրոնզե մեդալ են նվաճել
Հայ բռնցքամարտիկները երկու ոսկե, երկու արծաթե և մեկ բրոնզե մեդալ են նվաճել - Sputnik Արմենիա, 1920, 03.04.2022
Հայ բռնցքամարտիկները երկու ոսկե, երկու արծաթե և մեկ բրոնզե մեդալ են նվաճել
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Միջազգային մրցաշարին մասնակցում էր 21 երկրի ներկայացուցիչ։
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի - Sputnik. Հայ բռնցքամարտիկները երկու ոսկե, երկու արծաթե և մեկ բրոնզե մեդալ են նվաճել Սերբիայում կայացած բռնցքամարտի միջազգային մրցաշարում, որին մասնակցում էր 21 երկրի ներկայացուցիչ։
Այս մասին հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։
Իրենց բոլոր մրցակիցներին հաղթել ու պատվո հարթակի ամենավերին աստիճանին են կանգնել 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը և գերծանր քաշային Դավիթ Չալոյանը։ Աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը ճանաչվել է մրցաշարի լավագույն բռնցքամարտիկ։
57 կգ քաշային Արթուր Բազեյանը և 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը նվաճել են արծաթե մեդալ, իսկ 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը արժանացել է բրոնզե պարգևի։
Լրահոս
0