00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Մովսես Հակոբյան
Սպառազինություն ձեռք բերելուց առաջ պետք է ուսումնասիրես հակառակորդի զինուժի հնարավորությունները․Հակոբյան
09:06
6 ր
Սերգեյ Կոպիրկին
Ռուսաստանի հասցեին քննադատությունները չափազանց միակողմանի են․Կոպիրկին
09:13
7 ր
Միքայել Խաչատրյան
Ընտանիքում բռնության դեմ պայքարին առնչվող օրենսդրությունը դեռ շատ խնդիրներ ունի․Խաչատրյան
09:21
8 ր
Ուղիղ եթեր
09:30
3 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:05
27 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում սեփական ապրանքանիշի զրահամեքենաներ կսկսեն հավաքել

© Sputnik / Aram NersesyanՉարենցավանի հաստոցաշինական գործարանում հավաքված զրահապատ «Լուսան» ավտոմեքենան
Չարենցավանի հաստոցաշինական գործարանում հավաքված զրահապատ «Լուսան» ավտոմեքենան - Sputnik Արմենիա, 1920, 03.04.2022
Բաժանորդագրվել
Հայ ինժեներների առաջարկած մի շարք առանձնահատկություններ հաշվի առնելով շասսիները մեքենաների համար կպատրաստվեն Ռուսաստանում, «Սադկո» ԳԱԶ-3308 ամենագնացի օրինակով։
Չարենցավանի հաստոցաշինական գործարանում առաջիկա ամիսներին սեփական ապրանքանիշի ներքո զրահամեքենաներ կսկսեն հավաքել։ Այս մասին Երևանում ընթացող ArmHighTech ցուցահանդեսի ժամանակ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտարարեց ձեռնարկության տնօրեն Արտյոմ Մեհրաբյանը։
Արտադրությունն իրականացվում է «Ռիդա» ռուսական գործարանի հետ համագործակցությամբ, որը զբաղվում է մեքենաների զրահավորմամբ և հայտնի է «Բուրան» մոդելով։
Անցած տարի Չարենցավանի գործարանը երկու նմուշ էր հավաքել, որը ներկայացրել են պաշտպանության նախարարությանը փորձարկման համար։ Զուգահեռաբար, հայ մասնագետները վերապատրաստում էին անցնում Նիժնի Նովգորոդի գործընկեր գործարանում։
© Sputnik / Aram NersesyanՉարենցավանի հաստոցաշինական գործարանում հավաքված զրահապատ «Լուսան» ավտոմեքենան
Չարենցավանի հաստոցաշինական գործարանում հավաքված զրահապատ «Լուսան» ավտոմեքենան - Sputnik Արմենիա, 1920, 03.04.2022
Չարենցավանի հաստոցաշինական գործարանում հավաքված զրահապատ «Լուսան» ավտոմեքենան
Աշխատանքներն ուզում են սկսել SKD տեխնոլոգիայով հավաքումից, սակայն մինչև տարեվերջ զրահապատ ապակիների արտադրությունը ցանկանում են տեղայնացնել։
«Շասսիներն ու շարժիչները ներկրելու ենք, իսկ մնացածի վրա ինքներս ենք աշխատելու», – հավելեց Մեհրաբյանը։
«Սադկո» ԳԱԶ-3308 (որի վրա հիմնված է նաև «Բուրանը») ամենագնացի օրինակով շասսիները կպատրաստվեն Ռուսաստանում, բայց հայ ինժեներների առաջարկած մի շարք առանձնահատկություններ հաշվի առնելով։

«Մոդելներն էլ կարող են մի քանիսը լինել` 5, 6, 10 տեղանոց, պիկապներ կամ կիսապիկապներ, տարհանման մեքենաներ և այլն։ Մնացածը որոշում է պաշտպանության նախարարությունը», – հավելեց Մեհրաբյանը։

Նոր մեքենան կկրի «Լուսան» անվանումը։ Արտադրության տեղայնացումը բավարար էր, որպեսզի Ավտոմոբիլային ինժեներների միությունը (Society of Automotive Engineers, SAE) Չարենցավանի գործարանին շնորհեր արտադրողի նույնականացման (WMI) կոդ։ Հետևաբար «Լուսանները» VIN կոդեր կստանան։ Մեքենաները նաև ԵԱՏՄ պահանջներին համապատասխան սերտիֆիկացում կանցնեն։
© Sputnik / Aram NersesyanՉարենցավանի հաստոցաշինական գործարանում հավաքված զրահապատ «Լուսան» ավտոմեքենան
Չարենցավանի հաստոցաշինական գործարանում հավաքված զրահապատ «Լուսան» ավտոմեքենան - Sputnik Արմենիա, 1920, 03.04.2022
Չարենցավանի հաստոցաշինական գործարանում հավաքված զրահապատ «Լուսան» ավտոմեքենան
«Մեր հիմնական պատվիրատուն, իհարկե, կլինի ՊՆ–ն, սակայն գնորդ կարող են լինել նաև քաղաքացիական կազմակերպությունները, օրինակ` բանկերը։ Արտահանման վերաբերյալ նախնական պայմանավորվածություններ ևս ունենք։ Մինչև տարեվերջ, կարծում եմ, կհստակեցնենք դրանք», – հավելեց նա։
ArmHighTech ցուցահանդեսն անցկացվեց մարտի 31-ից ապրիլի 2-ը, ցուցահանդեսին ներկայացված էին ինչպես հայրենական, այնպես էլ արտասահմանյան մշակումներ։
Լրահոս
0