Մեկ շաբաթում ԱՄՆ-ը ռուսական նավթի մատակարարումներն ընդլայնել է 43%–ով. ՌԴ ԱԽ

© Sputnik / Максим Богодвид / Անցնել մեդիապահոցՆավթահոր
Նավթահոր - Sputnik Արմենիա, 1920, 03.04.2022
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԱՄՆ–ն իր ընկերություններին թույլատրել է Ռուսաստանից հանքային պարարտանյութեր արտահանել` դրանք առաջին անհրաժեշտության ապրանք ճանաչելով։
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Անցած շաբաթ ԱՄՆ–ն ընդլայնեց Ռուսաստանից նավթի մատակարարումները 43%–ով՝ օրական մինչև 100 հազար բարելի։ Այս մասին «Կոմսոմոլսկայա պրավդային» հայտնել է ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ Միխայիլ Պոպովը։
«ԱՄՆ–ն եվրոպացիներին ստիպել է հակառուսական պատժամիջոցներ սահմանել, միևնույն ժամանակ անձամբ ոչ միայն շարունակում են նավթ ներմուծել Ռուսաստանից, այլև նախորդ շաբաթվա ընթացքում ավելացրել են «սև ոսկու» մատակարարումների ծավալը 43%–ով` հասցնելով օրական մինչև 100 հազար բարելի», – ասել է նա։
Բացի այդ, նա նշել է, որ Վաշինգտոնը թույլ է տվել իր ընկերություններին Ռուսաստանից հանքային պարարտանյութեր ներմուծել` դրանք առաջին անհրաժեշտության ապրանք ճանաչելով։
Պոպովն ընդգծել է, որ եվրոպական երկրները ԱՄՆ–ից նման նաև այլ «անակնկալներ» կարող են սպասել, միևնույն ժամանակ նմանատիպ միջոցներ եվրոպացիներին Վաշինգտոնը ձեռնարկել դեռ թույլ չի տալիս։
Լրահոս
0