00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ ՊՆ-ն հերքել է Կիևի մեղադրանքները Բուչայում խաղաղ բնակիչների սպանության վերաբերյալ

© Sputnik / Виталий БелоусовՌուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության շենքը Մոսկվայում
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության շենքը Մոսկվայում - Sputnik Արմենիա, 1920, 03.04.2022
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության շենքը Մոսկվայում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Այն ընթացքում, երբ տվյալ բնակավայրը գտնվել է ՌԴ ԶՈւ վերահսկողության տակ, ոչ մի խաղաղ բնակիչ չի տուժել որևէ բռնի գործողությունից, հայտնել են ՊՆ-ից։
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Կիևյան ռեժիմի հրապարակած լուսանկարներն ու տեսանյութերը, որոնք իբրև վկայում են Կիևի մերձակայքում գտնվող քաղաքում ռուս զինվորականների հանցագործությունների մասին, հերթական սադրանքն են, հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
Ավելի վաղ Ուկրաինայի իշխանություններն ու ԶԼՄ–ները տեսագրություն էին տարածել, որն իբրև թե նկարահանվել է Կիևի մարզի Բուչա քաղաքում, որտեղ ճանապարհին զոհվածների դիեր են ընկած։ Օգտատերերը ուշադրություն են դարձրել, որ «դիերը» շարժում են ձեռքերն ու թաքցնում վերջույթները ռազմական տեխնիկայի անիվների տակ չմնալու համար։ Օպերատորի մեքենայի հետևի տեսանելիության հայելում կարելի է նկատել, թե ինչպես է «զոհվածներից» մեկը վեր կենում, երբ մեքենան անցնում է։
«Կիևյան ռեժիմի կողմից հրապարակած բոլոր լուսանկարներն ու տեսանյութերը, որոնք իբրև թե վկայում են Կիևի մարզի Բուչա քաղաքում ռուս զինծառայողների ինչ–որ «հանցագործությունների» մասին, հերթական սադրանքն են։ Այն ընթացքում, երբ տվյալ բնակավայրը գտնվել է ՌԴ ԶՈւ վերահսկողության տակ, ոչ մի խաղաղ բնակիչ չի տուժել որևէ բռնի գործողությունից», – ասել են գերատեսչությունում։
Նախարարությունում նշել են, որ ռուսական բոլոր ստորաբաժանումները ամբողջությամբ լքել են Բուչան դեռ մարտի 30-ին` Թուրքիայում ՌԴ–ի և Ուկրաինայի բանակցությունների հերթական փուլի հաջորդ օրը։
«Ավելին, մարտի 31-ին Բուչա քաղաքի քաղաքապետ Անատոլի Ֆեդորուկը իր տեսաուղերձում հաստատել էր, որ քաղաքում ոչ մի ռուս զինվորական չկա, և նույնիսկ չէր հիշատակել փողոցներում ձեռքերը կապած ու գնդակահարված տեղի բնակիչների մասին։ Այդ պատճառով զարմանալի չէ, որ Բուչայում բոլոր այսպես կոչված «հանցագործությունների վկայությունները» հայտնվել են միայն չորրորդ օրը, երբ քաղաք են ժամանել Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիներն ու ուկրաինական հեռուստաընկերության ներկայացուցիչները», – ասել են ՊՆ–ում։
Նախարարությունում նշել են նաև, որ առանձնակի մտահոգություն է առաջացնում այն, որ կիևյան ռեժիմի հրապարակած տեսանյութում մարդկանց մարմինները առնվազն չորս օր անց չեն սառել, դիերին բնորոշ հետքեր չունեն, վերքերի վրա էլ չմակարդված արյուն է։
«Այդ ամենը անհերքելիորեն հաստատում են, որ Բուչայում արված լուսանկարներն ու տեսանյութերը կիևյան ռեժիմի հերթական բեմադրությունն են արևմտյան ԶԼՄ–ների համար, ինչպես Մարիուպոլի ծննդատան դեպքում և այլ քաղաքներում», – հավելել են այնտեղ։
ՊՆ–ում հայտնել են նաև, որ ռուս զինծառայողները Կիևի մարզի բնակավայրեր են տեղափոխել և խաղաղ բնակիչներին փոխանցել 452 տոննա մարդասիրական օգնություն։ ՌԴ ԶՈւ վերահսկողության տակ գտնվելու ողջ ընթացքում և առավել ևս դրանից հետո, ընդհուպ մինչև այսօր, Բուչայում տեղի բնակիչները ազատ տեղաշարժվել են քաղաքով և օգտվել բջջային կապից։
Բուչա քաղաքի ելքերը չեն արգելափակվել։ Տեղի բոլոր բնակիչները քաղաքը ազատ լքելու հնարավորություն են ունեցել հյուսիսային ուղղությամբ, այդ թվում՝ դեպի Բելառուս։
«Միևնույն ժամանակ քաղաքի հարավային ծայրամասերը, այդ թվում բնակելի թաղամասերը ուկրաինական զորքը շուրջօրյա ռեժիմով գնդակոծել է խոշոր տրամաչափի հրետանուց, տանկերից, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից», – նշել են նախարարությունում։
Լրահոս
0