00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Սեյրան Օհանյան
Ապագա սահմանը սադրանքի հիմք չի կարող լինել. Սեյրան Օհանյան
17:11
16 ր
Արմինե Տիգրանյան
Այսօր էլ ծնվում են արցախահայեր, բայց նրանք չեն կարող իրենց ինքնությունը պահպանել․Արմինե Տիգրանյան
17:40
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արևմուտքը զանգվածային ոչնչացման զենք է կիրառել Ռուսաստանի դեմ. կան զոհեր

© Unsplash / Ravi SharmaTwitter
Twitter - Sputnik Արմենիա, 1920, 04.04.2022
Բաժանորդագրվել
Մինչ ողջ աշխարհը խուսափում է միջուկային հարվածներից, Արևմուտքն արդեն Ռուսաստանի դեմ զանգվածային ոչնչացման ավելի ժամանակակից զենք է կիրառել։ Դրանից անհնար է պաշտպանվել հակահրթիռային և հակաօդային պաշտպանության համակարգերով և թաքնվել ռմբապաստարաններում։

Դավիթ Նարմանիա, ՌԻԱ Նովոստի

Արդեն առաջին տուժածները և նույնիսկ փախստականները կան։ Նկատի ունեմ ԶԼՄ–ներն ընդհանուր առմամբ և մասնավորապես` սոցցանցերը։
Ոմանք կարող են առարկել` քարոզչությունը հայտնվել է այն պահից, երբ մարդկությունը խոսել է սովորել, իսկ որպես զենք այն կիրառել են առաջին իսկ պատերազմի ժամանակ, երբ զինվորները բղավում էին միմյանց. «Մենք ձեզ...»։ Եվ դա իհարկե, ճշմարտություն է։
Բայց տեխնոլոգիաների զարգացմամբ այն իսկապես համատարած դարձավ։ Հիշեցնեմ, որ տոտալիտար ռեժիմների ի հայտ գալը հնարավոր դարձավ միայն XX դարում` հենց հեռուստատեսության և ռադիոյի զարգացման շնորհիվ։
Իսկ հիմա պատկերացրեք` քարոզչության համար ինչ հնարավորություններ են բացվում սմարթֆոնների և սոցցանցերի դարաշրջանում։ Միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում ամբողջ օրն իրենց գրպաններն են մտնում ստացած ծանուցումների բնորոշ ծլնգոցից հետո` շտապելով տեղեկանալ թարմ նորությունների մասին, ընթերցել «կարծիքների առաջատարների» մտքերը կամ փորձագետների վերլուծական հոդվածները և այլն։

Նման պայմաններում յուրաքանչյուր մարդ միաժամանակ և՛ քարոզչության բացարձակ անպաշտպան թիրախ է դառնում, և՛ պոտենցիալ ակտիվ ձայնափող։ Ստացար, ծանոթացար, փոխանցեցիր մյուսին։ Բավական պարզ ալգորիթմ է։ Այո՛, ամեն ինչ ճիշտ կորոնավիրուսի նման. վարակվեցիր ինքդ` վարակեցիր մյուսին։ Այսպես այսօր տարածվում է ռուսատյացության համավարակը։

«Պետք է ամբողջ Ռուսաստանը հողին հավասարեցնել և նորը կառուցել ուրեմն», – հայտարարում է արտասահման մեկնած, ժամանակին հայտնի ռուս հաղորդավարուհին։
«Ես չեմ վերադառնա. չեմ կարող ապրել մի երկրում, որը պատերազմում է իր հարևանների հետ», – ասում է բավական մեծ IT ընկերություններից մեկի նախկին տնօրենը, որն Իսրայել է տեղափոխվել։
Հետաքրքիր է` Իսրայելի պաշտպանության բանակի հրամանատարության շրջանում այդ պահին ենթականերին ուղղված հարց չի՞ առաջացել. «Ինչպե՞ս եք Սիրիան ռմբակոծել մարտի 7-ին։ Ինչո՞ւ ոչ ոք այդ մասին տեղյակ չէ։ Եվ ընդհանրապես, ո՞ւր են մեր գովազդողները։ Մենք 1948 թվականից այստեղ պաշարված վիճակում ենք»։
Ահա զանգվածային ոչնչացման զենքից տուժածները։
«Ռուսաստանը սարսափելի պատերազմ է սկսել Աբխազիայում, որի տարածքն օկուպացված է ռուսական զորքով», – կրկնում են ռուսական անձնագրերով Թբիլիսիում հայտնված «փախստականները» արգելափակված The Village-ի էջերից, հավանաբար, չիմանալով, կամ, որն ավելի վատ է, անտեսելով վրացի զինվորականների և «Մխեդրիոնիի» ազգայնականների վայրագությունները, ինչը շատ լավ հիշում են աբխազները։ Ինչպես և 1992 թվականի օգոստոսը, երբ Շևարդնաձեն հրամայեց սկսել Աբխազիան գրավելու «Թուր» («Меч») ծրագիրը։ Այդ պատերազմը շատ ցավ պատճառեց աբխազ ժողովրդին, և նրանք, ովքեր քննադատում են իրենց հայրենակիցներին «գաղութային մտածելակերպի» համար, անձամբ այն կրողների վառ օրինակն են, երբ հանդես են գալիս նման հայտարարություններով։
Սակայն նույնիսկ նման վարքը բացատրություն ունի։

Ռուսաստանի համար ԽՍՀՄ փլուզումը աղետ դարձավ ոչ միայն աշխարհաքաղաքական և տնտեսական, այլև գաղափարային առումով։ Աշխարհի մասին կոմունիստական պատկերացման փլուզումը ոչնչով փոխարինել հնարավոր չէր, այդ իսկ պատճառով «Սառը պատերազմից» հետո աշխարհի վզին փաթաթվող (որպես միակ ճիշտ) իր արժեքներով և գաղափարներով արևմտյան աշխարհընկալման սերմերն առավել մեծ արձագանք գտան հենց այստեղ։

Արևմտյան մշակույթին աստիճանաբար տեղի տալու այդ ընթացքն ավարտվեց փետրվարի 24-ին։ Խոսքը ոչ թե Ռուսաստանի համար, որպես քաղաքակրթություն, նրա որոշիչ նշանակության մասին է, դա առանձին թեմա է, որը դեռ տասնամյակներ պետք է ուսումնասիրել, այլ այն` ինչպես արևմտյան լրատվական ռեսուրսներն ու հայտնիները անմիջապես մտան ռուսաստանցիների դեմ ծավալած տեղեկատվական պատերազմի մեջ։
Հենց սրանով է պայմանավորված հատուկ գործողությունների առաջին օրերին ռուսական հանրության շրջանում նկատված ճնշվածությունը. արևմտյան մեդիամեքենան փամփուշտներ և արկեր էր մատակարարում քարոզչական ճակատին, իսկ Facebook*–ը, Twitter–ը, Instagram*–ն ու YouTube–ը կրակ բացեցին բոլոր տեսակի զենքերից` թիրախավորելով ռուսաստանցիների սրտերը։
Հենց սրտերը. շեշտը դրվում էր և դրվում է հուզական բաղադրիչի վրա, քանի որ ցանկացած տրամաբանական եզրահանգում կոտրվում էր` դիպչելով ամենահիմնական այն փաստարկին, որ Ուկրաինան 8 տարի ամեն ինչ անում էր ԴԺՀ–ի և ԼԺՀ–ի ժողովրդին վերացնելու համար. ռազմական հարվածներից մինչև Մինսկի համաձայնագրերի ձախողում։ Ավելի լավ բան, քան դա կատակի վերածել, նրանք չէին կարող մտածել։ Եվ դա ևս մեկ քարոզչական հնարք է. չես կարող առարկել` ծաղրիր։
Բնականաբար այդ հարթակներում Ռուսաստանին դժվար էր համարժեք պատասխան տալ, քանի որ խաղի կանոնները սահմանում են դրանց տերերը։ Եվ դրանք նախատեսում են, որ կարելի է կոչ անել սպանել ռուսներին, իսկ տեսանյութ տեղադրել, եթե ռուս ես՝ ոչ մի դեպքում։ Շատ անկախ դիրքորոշում է, այնպես չէ՞։
Telegram–ը դեռ համեմատաբար չեզոք տարածք է մնում, և այստեղ տեղեկատվական դիմակայությունը բավական ակտիվ է։ Ընդ որում ռուսական կողմից` պաշտպանողական։ Ուկրաինական ալիքները տարբեր աստիճանի վայրենության ֆեյքեր են տեղադրում, որոնք պետք է մերկացնել։
Դոնեցկ - Sputnik Արմենիա, 1920, 26.03.2022
Ռուսաստանն Արևմուտքի հետ պայքարի մեջ է մտել աշխարհի ապագայի համար
Խոսքը և՛ կորուստների մասին ստերն են, և՛ «օրկերի (մտացածին հումանոիդ արարածներ Արևմտյան Եվրոպայի ժողովուրդների բանահյուսության ու ժամանակակից երևակայական ժանրի ստեղծագործություններում – խմբ.) հանցագործությունների վառ վկայությունների» մասին տեսանյութերը, և՛ ամբողջ աշխարհում ռուսատանցիներից վրեժ լուծելու կոչերն են, և՛ մարդկանց ու չմարդկանց ցանկերը։
Այդ ամենը հերքվում է, բայց բուն այդ գրառումների ի հայտ գալն արդեն իսկ սպառնալիք է ռուսաստանցիների համար։ Դյուրազգաց ընթերցողը կարող է կուլ տալ քարոզչական այդ նռնակի խայծն ու սկսել այն տարածել հարազատների, ընկերների, գործընկերների հետ շփման չաթերում։
Եվ ահա, սա հենց այն դեպքն է, երբ սեփական դիլետանտը զենքը ձեռքին կարող է ավելի վտանգավոր լինել, քան պրոֆեսիոնալ հակառակորդը։ Այդպես է նաև այս դեպքում. «Մենք կարիք չունենք գուշակելու, թե ինչպես կարող է մեր խոսքն անդրադառնալ այլոց վրա»։

Իհարկե, միամիտ կլիներ ընթերցողներին կոչ անել հրաժարվել սոցցանցերից, բայց գոնե ինքներդ ձեզ հարց տվեք, թե ում է ձեռնտու այն ամենը, ինչը ձեզ այժմ ցուցադրում են, ինչը կարդում եք։ Գոնե մեկ խելամիտ բացատրություն ունե՞ք, թե ինչի համար ռուս զինվորները պետք է գնդակահարեն խաղաղ բնակիչներին այն տարածքներում, որոնք վերջինները լքում են։ Հավանաբար, որպեսզի արևմտյան ԶԼՄ–ներին համոզիչ տեսարաններ տան և Ռուսաստանի դեմ ավելի շատ մարդկանց տրամադրեն։ Այլապես, մեզ կարծես թե շատ ուժգին են սիրում։

Եվ ժամանակի ընթացքում այդ ֆեյքերը կավելանան։ Այդ պատճառով յուրաքանչյուր ռուսաստանցի պետք է առավելագույն պատասխանատվությամբ մոտենա նման տեղեկատվական պատերազմին։ Նրա ռազմաճակատն այժմ յուրաքանչյուրի տանն է, յուրաքանչյուրի բջջայինում, յուրաքանչյուրի համակարգչում։ Եվ մենք ճշմարտությունից բացի այլ զենք չունենք։ Մենք այն կմոբիլիզացնենք ու մարտի կնետենք։
Հիշե՛ք` ով է այս դիմակայության մեջ յուրային, ով` թշնամի։ Ով է Ռուսաստանին բարգավաճում մաղթում, ով` փլուզում և արյուն։
• Meta–ի (Facebook և Instagram սոցցանցեր) գործունեությունը Ռուսաստանում արգելված է որպես ծայրահեղական։
Լրահոս
0