00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական ջերմատեսիլ սարքերը կօգնեն հրետանուն և տանկերին նոր խնդիրներ լուծել

© Sputnik / Aram Nersesyan«Արագած» ընկերության հրետանային բուսոլը
«Արագած» ընկերության հրետանային բուսոլը - Sputnik Արմենիա, 1920, 04.04.2022
«Արագած» ընկերության հրետանային բուսոլը
Բաժանորդագրվել
Հրետանու համար նախագծվել են ջերմատեսիլ սարքեր, տանկերի համար էլ ստեղծվել է համակարգ, որտեղ անձնակազմի համար կան մի քանի դիտակետեր, իսկ դրանցից հավաքված տեղեկությունը հնարավոր է փոխանցել իրար առանց տեղը փոխելու։
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik, Արամ Գարեգինյան. «Արագած» հայկական ընկերությունն ընդլայնված գործառույթներով ջերմատեսիլ սարքեր է ներկայացրել։ Ընկերության կողմից ստեղծված սարքերն ու վերահսկողության համակարգերը ներկայացված էին Երևանում անցկացված «ArmHighTech- 2022» ցուցահանդեսին։
Ինչպես Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ընկերության ինժեներ Մկրտիչ Ունջուղուլյանը` ներկայացված են ինչպես ստացիոնար, այնպես էլ շարժական ջերմատեսիլ սարքեր։ Դրանց մի մասը ստեղծվել է կոնկրետ զինատեսակների համար, մյուսները` որպես առանձին դիտարկման համակարգեր։
© Sputnik / Aram NersesyanՄկրտիչ Ունջուղուլյան
Инженер компании Арагац Мкртыч Унджугулян на выставке оборонных технологий ArmHighTech 2022 (31 марта 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 04.04.2022
Մկրտիչ Ունջուղուլյան
Նման սարքերից մեկը ավելի լավ տեսանելիություն ապահովելու համար կարող է բարձրացվել մետաղական հենակի վրա։
«Հենակը բավական թեթև է, արագ բարձրանում և ծալվում է, այդ պատճառով այս սարքի համար նախատեսված հաշվարկը կարող է 2-3 մարդուց բաղկացած լինել։ Մի ամբողջ դասակի կարիք չի լինի», – ասաց Ունջուղուլյանը։
Համակարգը կարող է հակառակորդի տեխնիկան և կենդանի ուժը բացահայտել մի քանի կիլոմետրից։ Դրա համար ընկերությունը նաև կառավարման բլոկ է ստեղծել։
© Sputnik / Aram NersesyanArmHighTech 2022 պաշտպանական տեխնոլոգիաների ցուցահանդեսը
ArmHighTech 2022 պաշտպանական տեխնոլոգիաների ցուցահանդեսը - Sputnik Արմենիա, 1920, 04.04.2022
ArmHighTech 2022 պաշտպանական տեխնոլոգիաների ցուցահանդեսը
Ջերմատեսիլ սարքերից մի քանիսը ստեղծվել են հրետանու և տանկերի համար։ Դրանցից մեկը նախատեսված է բուսոլների համար, որոնց օգնությամբ հրետանին որոշում է ուղղությունը և կրակի անկյունը։ Մյուս համակարգը նախատեսված է տանկային անձնակազմի՝ հրամանատարի, նշանառուի և վարորդ–մեխանիկի համար, ընդ որում անձնակազմի անդամները տվյալները միմյանց կարող են փոխանցել իրենց դիրքավորման տեղերից։
Նմանատիպ համակարգ է մշակվել նաև «Օսա-ԱԿ» ՀՕՊ համակարգերի համար, որն արդեն իսկ փորձարկվել է օդային տեխնիկայի մի քանի տեսակների վրա։
«Այն ևս գործողության մեծ շառավիղ ունի, անհրաժեշտության դեպքում կարող ենք այն մեծացնել», – հավելեց Ունջուղուլյանը։
© Sputnik / Aram Nersesyan«Արագած» ընկերության ջերմատեսիլ սարքը
Тепловизор для сканирования местности компании Арагац на выставке оборонных технологий ArmHighTech 2022 (31 марта 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 04.04.2022
«Արագած» ընկերության ջերմատեսիլ սարքը
Վերջապես, ցուցահանդեսին «Կորնետ» և «Ֆագոտ» հակատանկային սպառազինության համար նախատեսված ջերմատեսիլ սարքերով նշանոցներ էին ներկայացվել։
«Բացառությամբ 2-3 դետալների, մնացածը մենք ենք պատրաստում, այդ թվում` օպտիկական տարրերը», – նշեց ընկերության ինժեները։
Ցուցահանդեսին ներկայացված մոդելներից մի քանիսն արդեն մատակարարվում է ԶՈւ–ին։
ArmHighTech ցուցահանդեսն անցկացվել է մարտի 31-ից ապրիլի 2-ը, ցուցահանդեսին ներկայացված էին ինչպես հայրենական, այնպես էլ արտասահմանյան մշակումներ։
Լրահոս
0