00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Հայ–ռուսական հարաբերություններին առնչվող հիմնական պայմանագիրը պետք է թարմացվի

Սարգսյան. Այն ամենը, ինչ կայուն զարգացրել ենք, երաշխավորված է եղել ՌԴ–ի հետ ամուր կապերով
Բաժանորդագրվել
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Sputnik Արմենիայի եթերում իր տեսակետն է հայտնել Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ։
Նախորդ 30 տարիների ընթացքում Հայաստանը կարողացել է հաղթել արցախյան ազատագրական պայքարում, և Ռուսաստանն առնվազն լոյալ է եղել մեր նկատմամբ մեր գործողությունների հետ կապված։ Ռուսաստանի շնորհիվ Հայաստանը ձեռք է բերել նաև իր ամբողջ ռազմական հզորությունը։ Ընդհանրապես այն ամենը, ինչ փորձել ենք անել մեր հանրապետությունը կայուն զարգացնելու համար, նույնպես երաշխավորված է եղել ՌԴ–ի հետ մեր ամուր կապերով. Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը։
Նրա դիտարկմամբ, հիմա էլ ԵԱՏՄ–ում և ՀԱՊԿ–ում լինելով, հնարավորություն կա պահպանելու մեր անկախ պետականությունը և ամենագլխավորը` սուվերեն իրավունքները պաշտպանելով, ինչն ամենակարևոր հանգամանքն է։
«Հիմա անհրաժեշտ է գնահատել, թե այսօրվա նոր աշխարհաքաղաքական իրավիճակում ինչպիսի փոխհարաբերություններ պետք է լինեն հենց դաշնակից երկրների միջև։ Խնդիրը շատ հստակ է. եթե շարունակում ենք համարել, որ ՌԴ–ն մեր դաշնակիցն է, ուրեմն պետք է վերափոխենք հարաբերությունները հատկապես պայմանագրային տեսանկյունից, ուստի 1997 թվականի հիմնական պայմանագիրը պետք է թարմացվի` հաշվի առնելով հատկապես 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակը, Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները և ընդհանրապես աշխարհաքաղաքական զարգացումներն ու աշխարհի նոր քարտեզի ձևավորումը»,–նշեց ՀԴԿ նախագահը։
ՎԶԵԲ-ը որոշել է ՌԴ-ին և Բելառուսին անհապաղ զրկել ֆինանսավորումից
Սարգսյանի համոզմամբ` անհրաժեշտ է վերանայել ու վերագնահատել ռազմաքաղաքական, մշակութային, հոգևոր բոլոր ընդհանրությունները և դրանք կրկին ամրագրել պարտավորությունների մեջ, որովհետև աշխարհաքաղաքական նոր իրողությունների պայմաններում միայն մեր ուժերով չենք կարողանա մեզ պաշտպանել, առավել ևս, որ թուրքական աշխարհն ավելի է ամրանում ու ամրապնդում իր դիրքերը։

«Մենք արդեն իսկ հայտնվել ենք ծանր իրավիճակում` հաշվի առնելով մեր հանրային համակարգում առկա հակասությունները։ Իհարկե, ավելի շատ հակված լինելով դեպի Ռուսաստանը` պետք է նաև հասկանանք, որ մեր սուվերեն իրավունքները պահպանելով ավելի գնահատելի ենք դառնում Ռուսաստանի համար։ Եթե կարողանանք ճիշտ քաղաքականություն վարել, ամրանալ ու հզորանալ որպես պետություն, այդ պարագայում իսկապես գործընկեր կդառնանք, հակառակ դեպքում, թույլ միավորի հետ ոչ ոք հաշվի չի նստի` լինի դաշնակի՞ց, թե հակառակորդ »,– մանրամասնեց ՀԴԿ նախագահը։

Նրա գնահատմամբ, Ռուսաստանի դեմ միջազգային տարբեր ատյաններում ընդունվող բանաձևերի դեմ Հայաստանի չեզոք պահվածքը չի բխում մեր ազգային ու պետական շահերից, և չպետք է մոռանալ, որ Արցախի այսօրվա անվտանգության երաշխավորը Ռուսաստանի խաղաղապահ ուժերն են։ Ըստ նրա, պահը ճակատագրական է, ուստի անհրաժեշտ է ևս մեկ անգամ հաստատագրել, որ մեր դաշնակցի հետ հարաբերությունները պետք է պահպանվեն։
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ։
Հայ-ռուսական հարաբերությունները բարձրացվել են ամենաբարձր մակարդակի. Նիկոլ Փաշինյան
Նա նշել է, որ հայ-ռուսական բարեկամության, եղբայրության և փոխադարձ աջակցության դարավոր պատմության մեջ այս նշանակալից իրադարձությունը բացեց որակապես նոր փուլ, հիմք դրեց Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային ռազմավարական գործընկերության համար՝ ընդգրկելով միջպետական համագործակցության բոլոր ոլորտները։
Լրահոս
0