https://armeniasputnik.am/20220404/hapshakvats-shat-avtvomeqenaner-hajtnabervum-en-hajastani-taratsqum-khachatrjan-40521553.html
Հափշտակված շատ ավտոմեքենաներ հայտնաբերվում են Հայաստանի տարածքում. Խաչատրյան
Հափշտակված շատ ավտոմեքենաներ հայտնաբերվում են Հայաստանի տարածքում. Խաչատրյան
Ըստ իշխանական պատգամավորի` տրանսպորտային միջոցը հափշտակելուց հետո այլ երկրի տարածք է մտնում հիմնականում այն ժամանակահատվածում, երբ դեռ գտնվում է հետախուզման... 04.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-04T13:48+0400
2022-04-04T13:48+0400
2022-04-04T15:20+0400
ավտոմեքենա
հետախուզում
հայաստան
անկախ պետությունների համագործակցություն (ապհ)
օրենք
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/03/0e/39721885_0:237:3131:1998_1920x0_80_0_0_034fda1bc4e3d868a211869e11964904.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Հափշակված շատ տրանսպորտային միջոցներ հայտնաբերվում են Հայաստանի տարածքում։ Այսօր ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը, որը, հիշեցնենք, մինչ պատգամավոր ընտրվելը զբաղեցրել է ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը։Ըստ իշխանական պատգամավորի` տրանսպորտային միջոցը հափշտակելուց հետո այլ երկրի տարածք է մտնում հիմնականում այն ժամանակահատվածում, երբ դեռ գտնվում է հետախուզման մեջ։«Տեղեկատվական օնլայն համակարգերի կիրառման դեպքում արդեն հեշտ կլինի շատ արագ հայտնաբերել ու միջոցներ ձեռնարկել», –համոզմունք հայտնեց Խաչատրյանը` խորհրդարանական գործընկերներին առաջարկելով խողմ քվեարկել «Ավտոտրանսպորտային միջոցների հափշտակումների դեմ պայքարի և դրանց վերադարձի ապահովման գործում ԱՊՀ պետությունների համագործակցության մասին» համաձայնագրում փոփոխությունների արձանագրությունը վավերացնելու մասին ոստիկանության առաջարկին։Ոստիկանության իրավաբանական վարչության պետ Ռուսլան Մարանդյանը հայտնեց, որ համաձայնագիրը նախատեսում է ԱՊՀ անդամ երկրների միջև համատեղ տեղեկատվական բազայի ստեղծում, որտեղ ներառված կլինեն տեղեկություններ հաշվառումից հանված, սահմանը հատած ավտոմեքենաների մասին, ինչպես նաև այն ավտոմեքենաների, որոնք վնասվել են ՃՏՊ–ների, տարերային աղետների կամ երրորդ անձանց գործողությունների հետևանքով։Ավտոմեքենան հետախուզման մեջ է, վարունգն էլ` որդնած. ո՞վ է խախտում հայ սպառողի իրավունքըՊաշտոնյան հայտնեց, որ ՌԴ–ն ու Ղազախստանը վերապահումով են վավերացրել համաձայնագիրը` հայտարարելով, որ իրենց երկրի սահմանը հատած ավտոմեքենաների մասին տեղեկատվություն չեն տրամադրելու։Բուն համաձայնագիրը ընդունվել է 2005 թվականի նոյեմբերի 25-ին, իսկ րացումների արձանագրությունը` 2019թ. սեպտեմբերի 6-ին:Արձանագրությունն արդեն ուժի մեջ է մտել Բելառուսում, Ղազախստանում, Ղրղզստանում, Մոլդովայում, ՌԴ–ում։ Իսկ Տաջիկստանում այն ժամանակավորապես է կիրառվում:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/03/0e/39721885_172:0:2901:2047_1920x0_80_0_0_594c7e15e335ce4ac610e32264a45653.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ավտոմեքենա, հետախուզում, հայաստան, անկախ պետությունների համագործակցություն (ապհ), օրենք
ավտոմեքենա, հետախուզում, հայաստան, անկախ պետությունների համագործակցություն (ապհ), օրենք
Հափշտակված շատ ավտոմեքենաներ հայտնաբերվում են Հայաստանի տարածքում. Խաչատրյան
13:48 04.04.2022 (Թարմացված է: 15:20 04.04.2022) Ըստ իշխանական պատգամավորի` տրանսպորտային միջոցը հափշտակելուց հետո այլ երկրի տարածք է մտնում հիմնականում այն ժամանակահատվածում, երբ դեռ գտնվում է հետախուզման մեջ։
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Հափշակված շատ տրանսպորտային միջոցներ հայտնաբերվում են
Հայաստանի տարածքում։ Այսօր ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը, որը, հիշեցնենք, մինչ պատգամավոր ընտրվելը զբաղեցրել է ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը։
«Շատ տրանսպորտային միջոցներ կան, որ հայտնաբերվում են շահագործման ընթացքում, կար, որ հետ էր վերադարձվում, կար, որ ապահովագրական գրծակալությունները փոխհատուցած էին լինում սեփականատիրոջը, կար, որ գնորդը բարեխիղճ էր, ու ավտոմեքենան արդեն մնում էր գնորդին»,– ասաց Խաչատրյանը։
Ըստ իշխանական պատգամավորի` տրանսպորտային միջոցը հափշտակելուց հետո այլ երկրի տարածք է մտնում հիմնականում այն ժամանակահատվածում, երբ դեռ գտնվում է հետախուզման մեջ։
«Տեղեկատվական օնլայն համակարգերի կիրառման դեպքում արդեն հեշտ կլինի շատ արագ հայտնաբերել ու միջոցներ ձեռնարկել», –համոզմունք հայտնեց Խաչատրյանը` խորհրդարանական գործընկերներին առաջարկելով խողմ քվեարկել «Ավտոտրանսպորտային միջոցների հափշտակումների դեմ պայքարի և դրանց վերադարձի ապահովման գործում ԱՊՀ պետությունների համագործակցության մասին» համաձայնագրում փոփոխությունների արձանագրությունը վավերացնելու մասին ոստիկանության առաջարկին։
Ոստիկանության իրավաբանական վարչության պետ Ռուսլան Մարանդյանը հայտնեց, որ համաձայնագիրը նախատեսում է ԱՊՀ անդամ երկրների միջև համատեղ տեղեկատվական բազայի ստեղծում, որտեղ ներառված կլինեն տեղեկություններ հաշվառումից հանված, սահմանը հատած ավտոմեքենաների մասին, ինչպես նաև այն ավտոմեքենաների, որոնք վնասվել են ՃՏՊ–ների, տարերային աղետների կամ երրորդ անձանց գործողությունների հետևանքով։
Պաշտոնյան հայտնեց, որ ՌԴ–ն ու Ղազախստանը վերապահումով են վավերացրել համաձայնագիրը` հայտարարելով, որ իրենց երկրի սահմանը հատած ավտոմեքենաների մասին տեղեկատվություն չեն տրամադրելու։
Բուն համաձայնագիրը ընդունվել է 2005 թվականի նոյեմբերի 25-ին, իսկ րացումների արձանագրությունը` 2019թ. սեպտեմբերի 6-ին:
Արձանագրությունն արդեն ուժի մեջ է մտել Բելառուսում, Ղազախստանում, Ղրղզստանում, Մոլդովայում, ՌԴ–ում։ Իսկ Տաջիկստանում այն ժամանակավորապես է կիրառվում: