00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ն դիտարկում է ԱՊՀ ԶՈւ կապի համակարգին միանալու հարցը. Ադրբեջանի մասով վերապահում կարվի

© Photo : official site of the MoD of RAԶինվորական
Զինվորական - Sputnik Արմենիա, 1920, 04.04.2022
Զինվորական
Բաժանորդագրվել
Փոխնախարարը հստակեցրեց, որ համաձայնագիրը վերաբերում է պաշտպանված հեռախոսային ու այն տեսակապին, որն արդեն գործում է ՀՀ ՊՆ–ում։
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվում է 2020թ. մայիսի 29-ին ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների զինված ուժերի կապի համատեղ համակարգի մասին» համաձայնագրի վավերացումը ԱԺ հիմնական նիստերի օրակարգ ներառելու հարցը։
ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, համաձայնագրի նախագիծը ներկայացնելիս, նշեց, որ կապի համատեղ համակարգի մեջ մտնելու են ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի կապի ուժերն ու միջոցները, որոնց փոխգործակցությունը կկանոնակարգվի ըստ համաձայնեցված պլանի:
Համաձայնագիրը նախատեսում է նաև կապի համակարգերի համալրում ժամանակակից միջոցներով։
Փոխնախարարը նաև հայտնեց, որ Հայաստանը համաձայնագիրը վավերացնում է վերապահումով:
«ՀՀ–ն առանձին որոշում կկայացնի համաձայնագրի առանձին դրույթների տարածման վերաբերյալ այն պետությունների նկատմամբ, որոնք համաձայնագրին միացել են 2020թ–ի մայիսի 29-ից հետո»,– ասաց Սարգսյանը` հավելելով, որ ԱՊՀ երկրներից համաձայնագիրն այդ պահին դրությամբ չեն ստորագրել Ադրբեջանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Ուկրաինան ու Մոլդովան։
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը նկատեց, որ համաձայնագրին միացել են հիմնականում ՀԱՊԿ անդամ հանդիսացող երկրները, նաև հիշեցրեց, որ Հայաստանը կապի միջոցների համատեղ օգտագործման առանձին պայմանագիր ունի նաև իր ռազմավարական գործընկեր ՌԴ–ի հետ։
«Ես ուզում եմ հասկանալ, թե ինչ է մեզ տալիս այս համաձայնագրի վավերացումը, որ չի տվել ՀԱՊԿ ու ՀՀ—ՌԴ միջպետական համաձայնագրերով»,– ասաց պատգամավորը։
Փոխնախարարը հստակեցրեց, որ համաձայնագիրը վերաբերում է պաշտպանված հեռախոսային ու այն տեսակապին, որն արդեն գործում է ՀՀ ՊՆ–ում։ Նախատեսված է կապի արդիականացում, կապի հանգույցների ակտուալացում, սինխրոն աշխատանք ՌԴ ԶՈւ կապի համակարգերի հետ ու նաև ՌԴ–ի ունեցած կապի հնարավորությունների օգտագործում։
Սարգսյանը նաև տեղեկացրեց, որ Հայաստանն իրավունք ունի դուրս գալ համատեղ կապի համակարգից` 6 ամիս առաջ նախապես տեղյակ պահելով գործընկերներին։ Բայց այդ դեպքում նախատեսված են որոշակի ֆինանսական տույժեր։
Լրահոս
0