00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մարդիկ անգամ տներն են վաճառում. ե՞րբ է արդյունավետ խաղամոլությամբ տարվածների բուժումը

© politkuhnyaՀամակարգիչ
Համակարգիչ - Sputnik Արմենիա, 1920, 04.04.2022
Բաժանորդագրվել
Վերջին ամիսներին 2 քաղաքացի է դիմել «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն»` տեղեկանք ստանալու, որ խաղամոլության հակում ունեն։ Այդ դիմումները պետք է բուքմեյքաերական ընկերություններին ներկայացնեն։
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. ԱՆ «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» 2020-ից մինչ օրս 25 անձ է դիմել խաղամոլության հարցում օգնություն ստանալու համար։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության հոգեբուժության և բժշկական հոգեբանության գծով խորհրդատու Գևորգ Փաշիկյանը։
«Տվյալներ չունենք, թե խաղամոլությամբ քանիսն են զբաղվում ՀՀ–ում, սակայն հիմնականում 30-60 տարեկան տղամարդիկ են տարվում դրանով։ Եթե անձը մեկ անգամ խաղում է, ապա հավանականությունը մեծ է, որ կախվածություն կլինի։ Իհարկե, մեծ նշանակություն ունի սոցիալական վիճակը, դաստիարակությունը. պաթոլոգիկ հակում ունեն նրանք, ում ծնողներն էլ ժամանակին խաղացել են»,–ասում է Փաշիկյանը։
Նրա խոսքով` սովորաբար մարդիկ գիտակցում են, որ ընկել են խնդրի մեջ, սակայն քչերն են կարողանում հետ կանգնել։
Ինչ վերաբերում է բուժմանը, ապա Փաշիկյանը նշում է` դիմելիությունը քիչ է, և հիմնականում խաղամոլությամբ տարվածների հարազատներն են դիմում օգնություն ստանալու համար։ Նա նշում է` բուժման համար ամենակարևորն այն է, որ անձը գիտակցի` խնդիր ունի։ Կարևոր է նաև, երբ անձն ինքն է դիմում բուժում ստանալու համար, ոչ թե հարազատներն են սկսում խորհուրդներ հարցնել։ Այդ դեպքում անձին կարող են օգնել ինչպես դեղորայքային, այնպես էլ ոչ դեղարքային բուժման միջոցով։
Խաղամոլության դեմ կպայքարեն նաև գովազդի օգնությամբ
ԱՆ «Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի» տնօրեն Սուրեն Նազինյանն էլ իր հերթին հայտնեց, որ եթե ուզում ենք խաղամության դեմ քայլեր անել, ապա սկզբից է պետք սկսել` գովազդներից է ամեն ինչ գալիս։ Նա նկատում է` շատ տեղերում խաղերի գովազդներ կան, հատկապես սոցցանցերում ագրեսիվ գովազդներ կան։ Մինչև այդ էջը չփակես, չես կարող քո ուզածը տեսնել։
«Վերջին 4-5 ամիսներին 2 դեպք եղավ, երբ քաղաքացիները դիմել էին տեղեկանք վերցնելու համար, որ խաղամոլության հակում ունեն։ Նրանք տեղեկանքը պետք է ներկայացնեին բուքմեյքերական ընկերություն, որպեսզի իրենց օգտահաշիվները վերջնականապես փակեին։ Մենք, իհարկե, հետազոտությունների հիման վրա ենք տեղեկանք տալիս, սակայն միայն տեղեկանքով հարց չի լուծվում` բուժում է անհրաժեշտ. մարդիկ գիտեմ, որ նույնիսկ տներն են վաճառել»,–ասաց Նազինյանը։
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպես կարող է շրջապատը հասկանալ` անձը տարվել է խաղամոլությամբ թե ոչ, Նազինյանը պատասխանեց` առաջին հերթին մարդը սկսում է մեկուսանալ բոլորից, երբ տարվում է դրանով։ Բացի այդ, սկսում է վատ քնել, նյարդային է դառնում, ընտանիքի հետ վատ հարաբերություններ է ունենում։ Սրան զուգահեռ, խաղամոլության հետ կարող է անձի խանգարում առաջանալ, նաև թմրամոլությամբ կարող են զբաղվել։
Նազինյանը հավելում է` խաղամոլությամբ տարվելով, մարդիկ ուզում են հեշտ ձևով փող աշխատել, սակայն փորձը ցույց է տվել, որ խաղադրույքների միջոցով որևէ մեկը չի հարստացել։
Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովի նիստում Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը հայտարարել էր` 2021 թվականի հունվար-նոյեմբերին կատարվել է 3,2 տրիլիոն դրամի խաղադրույք:
Հայաստանում աճում է խաղամոլությունը. կառավարությունը վերանայում է "Գովազդի մասին" օրենքը
Ազգային ժողովն ընդունել է «Գովազդի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։ Կառավարության առաջարկած օրինագծով արգելվում է շահումով բոլոր խաղերի, այդ թվում՝ ինտերնետ շահումով խաղերի, խաղատների, խաղասրահների ու տոտալիզատորների բոլոր տեսակի գովազդները՝ ռադիոյով, հեռուստատեսությամբ, համացանցով, բացառությամբ իրենց պաշտոնական կայքերում, խաղատների, խաղասրահների, բուքմեյքերայան գրասենյակների շենքերի, սրահների վրա փակցվող գովազդները:
Լրահոս
0