00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
Խեղճ արքայազն. Բրիտանիայում նրան ուզում են զրկել ժառանգությունից, իսկ Ամերիկայում՝ վիզայից
18:08
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մի տարի ոչ մի բանով չեք զբաղվել». Հարություն Երեմյանը նկատողություն ստացավ քաղաքապետից

© Photo : press office of Yerevan municipalityԵրևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը Գործակարգավարական խորհրդակցության ժամանակ (24 հունվարի, 2022թ). Երևան
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը Գործակարգավարական խորհրդակցության ժամանակ (24 հունվարի, 2022թ). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 04.04.2022
Բաժանորդագրվել
Երևանի քաղաքապետը դժգոհ է ավտոլվացման կայանի կառուցման հարցի լուծման տեմպերից։
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի ղեկավար Հարություն Երեմյանն անգործության և հասարակական տրանսպորտի համար լվացման կայանի կառուցման մրցույթի «նպատակաուղղված պռավալի» համար այսօր նկատողություն ստացավ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանից։
Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշվեց, որ մրցույթի անցկացման հարցը քննարկվել է դեռևս 2022 թվականի հունվարին։ Քաղաքապետը դժգոհեց աշխատանքի դանդաղ ընթացքից։ Հարցին, թե երբ է հայտարարվելու մրցույթը, քաղաքապետին պատասխանեցին` ապրիլի 8-ին։

«Պարոն Երեմյան, ավտոբուսների և տրոյլեբուսների համար ներկայացված տեխբնութագրում ներառված չէ՝ ավտոբուսները լվանալուց հետո ինչպես են չորացնելու ։ Շորո՞վ են չորացնելու։ Արդեն չորրորդ ամիսն է` պռավալ եք տալիս, նպատակային պռավալ եք տալիս, ուրիշ բան չեմ կարող ասել։ Որ այդ բնութագիրը գրել եք, կա՞ նշված, թե այդ ավտոբուսները ու տրոյլեբուսները ինչպես են չորացնելու։ Ոչինչ չկա գրված, պարամետրերն էլ վերցրել, թուլացրել եք։ Որակյալ բան պետք է առնենք։ Մոտ 600 ավտոբուս ենք ունենալու, դուք այնպիսի պարամետրեր եք դրել, որ լվացման կայանը մի ամիս հետո չաշխատի։ Բյուջեից 40 միլիոնից ավելի գումար չեմ ծախսելու, որ մեկ ամիս հետո ասեմ՝ տեսեք` ես ճիշտ էի։ Գնացեք, նորմալ տեխբնութագիր գրեք»,- ասաց քաղաքապետը։

Երեմյանը հակադարձեց. «Կաշխատի, կտեսնենք, պարոն քաղաքապետ»։
Երևանի քաղաքապետարանը կրկին պայքար է սկսում փողոցային առևտրի դեմ
Սարգսյանն անդրադարձավ նախագծի արժեքին։ «Սխալ տեղեկատվություն տալու համար մարդիկ ևս մեկ անգամ նկատողություն են ստանալու։ Ես պարա՞պ եմ, շաբաթ-կիրակի պետք է նստեմ, նայեմ, թե իմ հանձնարարականներից հետո ինչ արեցին, ոնց արեցին»,– ասաց նա։

«Ո՞ր տեղեկատվությունն է սխալ եղել»,- հարցրեց Երեմյանը։

«Այն տեղեկատվությունը, երբ հարցրեցի գինը, այստեղ 35 միլիոն է գրված, ասացիք` մրցույթ եք դրել 40 քանի միլիոնի»,- նշեց Սարգսյանը։
« 35 միլիոնն առանց ԱԱՀ-ի է, ԱԱՀ-ով 43 միլիոն է»,- պարզաբանեց Երեմյանը։
«Դա եմ ասում, որ նամակում գրված է 35 միլիոն։ Բացեք, կարդացեք։ Պարոն Երեմյան, մեյլից օգտվել գիտե՞ք»,- զայրացավ քաղաքապետը։
Սարգսյանը հանձնարարեց, որ գործակարգավարականից հետո իր սեղանին լինի Երեմյանի նկատողությունը, քանի որ նրա ղեկավարած կառույցը մեկ տարի ոչնչով չի զբաղվել։
Երևանի քաղաքապետարանն ապամոնտաժում է ապօրինի տեղադրված և տիրազուրկ գովազդային վահանակները
Լրահոս
0