00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
«Armenian sound». ճանաչենք Հայաստանի ձայները
Արսեն Հակոբյանն ու Տիգրան Հակոբյանը ստեղծել են աննախադեպ նախագիծ
17:57
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պուտինը նոր հրամանագիր է ստորագրել

© Sputnik / Алексей Дружинин / Անցնել մեդիապահոցՎլադիմիր Պուտին
Վլադիմիր Պուտին - Sputnik Արմենիա, 1920, 04.04.2022
Վլադիմիր Պուտին
Բաժանորդագրվել
Ռուսաստան մուտք գործել չեն կարողանա նրանք, ովքեր ոչ բարեկամական գործողություններ կանեն ՌԴ–ի և նրա քաղաքացիների նկատմամբ։
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հրամանագիր է ստորագրել օտարերկրյա պետությունների ոչ բարեկամական գործողություններով պայմանավորված վիզային բնույթի պատասխան միջոցառումների մասին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Օտարերկրյա պետությունների ոչ բարեկամական գործողությունների հետ կապված վիզային բնույթի պատասխան միջոցառումների մասին» հրամանագիրը ստորագրվել է՝ ելնելով Եվրամիության, մի շարք օտարերկրյա պետությունների, նրանց քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, նրանց տարածքներում մշտապես բնակվող կամ ժամանակավորապես գտնվող, այդ օտարերկրյա պետությունների կամ Եվրամիության կողմից տրված ճամփորդական փաստաթղթեր ունեցողների կողմից ՌԴ-ի, նրա քաղաքացիների և իրավաբանական անձանց նկատմամբ ոչ բարեկամական գործողություններին ի պատասխան անհետաձգելի միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունից։
Այսպիսով` Ռուսաստանը դադարեցրել է ԵՄ-ի, Նորվեգիայի, Դանիայի, Իսլանդիայի, Շվեյցարիայի և Լիխտենշտեյնի հետ վիզաների տրամադրման դյուրացման մասին համաձայնագրերի որոշ կետերի գործողությունը։
հրամանագիրը վերաբերում է դիվանագիտական անձնագրերի դրույթներին ՝ կասեցնելով այն նորմը, որով նրանք կարող էին մուտք գործել Ռուսաստանի տարածք առանց վիզաների ։
Ավելի վաղ Ռուսաստանը, որպես պատասխան միջոց, «սև ցուցակում» էր ներառել ԵՄ բարձրագույն ղեկավարությանը: Ռուսական «սև ցուցակում» ընդգրկված են ԵՄ անդամ որոշ երկրների կառավարությունների և խորհրդարանների ներկայացուցիչներ, ինչպես նաև հասարակական գործիչներ և լրատվամիջոցների աշխատակիցներ, որոնք անձնական պատասխանատվություն են կրում հակառուսական պատժամիջոցների առաջխաղացման, ռուսատյաց տրամադրությունների բորբոքման, ռուսալեզու բնակչության իրավունքների ոտնահարման համար:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 40–րդ օրը։
Լրահոս
0