Քաղաքացին ոչ թե ընկել է կամրջից, այլ գետն է նետվել. ԱԻՆ–ը որոշ մանրամասներ է հայտնում

© Sputnik / Armine AleqsanyanԳետ
Գետ - Sputnik Արմենիա, 1920, 04.04.2022
Գետ
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Գերատեսչությունը պարզել է, որ կամրջից գետը նետված քաղաքացին 44 տարեկան է։
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Սյունիքի մարզի Նորաշենիկ գյուղի կամրջից գետն ընկած քաղաքացու որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Երեկ տեղեկացրել էինք, որ ժամը 10։49-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել, որ Նորաշենիկ գյուղի կամրջից քաղաքացի է ընկել գետը։
ԱԻՆ–ի այսօրվա հաղորդագրության համաձայն` պարզվել է, որ քաղաքացին (Է․ Փ․, ծնված 1978 թ․) կամրջից նետվել է Աճանան գետը։
Լրահոս
0