00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ ՕՏՈւ–ն մեկ գիշերվա ընթացքում Ուկրաինայի 14 ռազմական օբյեկտ է ոչնչացրել. ՊՆ ամփոփագիր

© Sputnik / Виталий Белоусов / Անցնել մեդիապահոցԻգոր Կոնաշենկով
Իգոր Կոնաշենկով - Sputnik Արմենիա, 1920, 04.04.2022
Իգոր Կոնաշենկով
Բաժանորդագրվել
ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը Ուկրաինայում ընթացող հատուկ գործողությունների վերաբերյալ նոր տվյալներ է ներկայացրել
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Ռուսական ավիացիան մեկ գիշերվա ընթացքում Ուկրաինայի 14 ռազմական օբյեկտ է խոցել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ–մայոր Իգոր Կոնաշենկովը։
Նա նշել է, որ այդ օբյեկտների թվում են կառավարման երկու կետեր, «Բուկ-Մ1» ԶՀՀ արձակման երկու կայանք Կրասնոգորկայի և Վերխնետորեցկոյեի շրջաններում, մեկ հրետանային մարտկոց, հրթիռահրետանային սպառազինության և զինամթերքի երկու պահեստ, վառելիքի երեք պահեստ, ինչպես նաև ուկրաինական զորքի 6 հենակետ և մարտական տեխնիկայի կենտրոնացման վայր։
Գեներալը հայտնել է նաև, որ հատուկ գործողությունների մեկնարկից ի վեր արդեն իսկ 2 հազար ուկրաինական տանկ և այլ զրահամեքենա է ոչնչացվել։
«Ռազմական հատուկ գործողությունների մեկնարկից ի վեր ընդհանուր առմամբ ոչնչացվել է 125 ինքնաթիռ, 91 ուղղաթիռ, 392 ԱԹՍ, 226 ԶՀՀ, 1936 տանկ և այլ զրահամեքենա, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 211 կայանք, դաշտային հրետանու 833 սարք և ականանետ, ինչպես նաև 1810 միավոր ռազմական հատուկ ավտոմոբիլային տեխնիկա», – նշել է Կոնաշենկովը։
Ռուսական ՀՕՊ համալիրները անցած գիշերվա ընթացքում ուկրաինական 6 անօդաչու են խոցել։
Գեներալի խոսքով` ավիացիոն հարվածով ոչնչացվել է Լիսիչանսկի շրջանում գտնվող ուկրաինական զինվորականների բրիգադի կառավարման կետն ու զինամթերքի և տեխնիկայի պահեստները։
Ռուսաստանի ռազմաօդային ուժերը ապրիլի 3-ին ավիահարվածներ են հասցրել Նիկոլաևի արվարձանում գտնվող օդանավակայանին, ոչնչացվել է ուկրաինական զինված ուժերի երեք ուղղաթիռ։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 40–րդ օրը։
Լրահոս
0