https://armeniasputnik.am/20220404/turqiajum-gnatshy-mek-amsum-avelacel-e-546-tvokvosvov-40513737.html
Թուրքիայում տարեկան գնաճը մեկ ամսում ավելացել է 5,7 տոկոսով
Թուրքիայում տարեկան գնաճը մեկ ամսում ավելացել է 5,7 տոկոսով
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հայտնել է մարտ ամսվա ցուցանիշները: 04.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-04T11:31+0400
2022-04-04T11:31+0400
2022-04-04T11:38+0400
թուրքիա
թանկացում
գներ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/01/04/37132483_0:84:1601:984_1920x0_80_0_0_4d3f178e10e18da368a8738d648f2c01.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի - Sputnik. Թուրքիայում տարեկան գնաճը մարտ ամսին կազմել է 61,14 տոկոս՝ նախորդ ամսվա 54,44%-ի փոխարեն: Տվյալները հայտնել է Թուրքիայի վիճակագրական կոմիտեն, փոխանցում է «Թուրքիա» թերթը:Նշենք, որ թուրքական լիրան շարունակում է արժեզրկվել` ապրիլի 4-ի տվյալներով 1 դոլարի դիմաց կազմելով 14,70 լիրա: Բացի այդ, Թուրքիայում վերջին շրջանում տարբեր ապրանքների աննախադեպ թանկացումներ են նկատվում:Նախ թանկացել էր բուսայուղը, այնուհետ շաքարը, իսկ վերջին մեկ շաբաթում տասնապատիկ թանկացել է բանջարեղենը: Այսպես, եթե 2021-ին 1 կգ պոմիդորն արժեր 1.5 թուրքական լիրա (50 դրամ), ապա այժմ այն դարձել է 14-25 լիրա (500-800 դրամ)։ Քաղաքացիները բողոքում են, որ ստիպված են բանջարեղենը կիլոգրամի փոխարեն հատով գնել:Թուրքիայում թանկացել են նաև գազը և էլեկտրաէներգիան: Պետական գազային Botaş ընկերությունն ի պատասխան քաղաքացիների բողոքների, հայտարարել էր. «Չթանկացնել չենք կարող»:
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/01/04/37132483_88:0:1511:1067_1920x0_80_0_0_f13aebcc81ecbb2f1c45825e4ad178de.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
թուրքիա, թանկացում, գներ
Թուրքիայում տարեկան գնաճը մեկ ամսում ավելացել է 5,7 տոկոսով
11:31 04.04.2022 (Թարմացված է: 11:38 04.04.2022) Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հայտնել է մարտ ամսվա ցուցանիշները:
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի - Sputnik. Թուրքիայում տարեկան գնաճը մարտ ամսին կազմել է 61,14 տոկոս՝ նախորդ ամսվա 54,44%-ի փոխարեն: Տվյալները հայտնել է Թուրքիայի վիճակագրական կոմիտեն, փոխանցում է
«Թուրքիա» թերթը: Նշենք, որ թուրքական լիրան շարունակում է արժեզրկվել` ապրիլի 4-ի տվյալներով 1 դոլարի դիմաց կազմելով 14,70 լիրա: Բացի այդ, Թուրքիայում վերջին շրջանում տարբեր ապրանքների աննախադեպ թանկացումներ են նկատվում:
Նախ թանկացել էր բուսայուղը, այնուհետ շաքարը, իսկ վերջին մեկ շաբաթում տասնապատիկ թանկացել է բանջարեղենը: Այսպես, եթե 2021-ին 1 կգ պոմիդորն արժեր 1.5 թուրքական լիրա (50 դրամ), ապա այժմ այն դարձել է 14-25 լիրա (500-800 դրամ)։ Քաղաքացիները բողոքում են, որ ստիպված են բանջարեղենը կիլոգրամի փոխարեն հատով գնել:
Թուրքիայում թանկացել են նաև գազը և էլեկտրաէներգիան: Պետական գազային Botaş ընկերությունն ի պատասխան քաղաքացիների բողոքների, հայտարարել էր. «Չթանկացնել չենք կարող»: