https://armeniasputnik.am/20220404/turqian-mtadir-e-mardkanc-ukrainajic-tarhanel-tsvovajin-tshanaparhvov-40507105.html
Թուրքիան մտադիր Է մարդկանց Ուկրաինայից տարհանել ծովային ճանապարհով
Թուրքիան մտադիր Է մարդկանց Ուկրաինայից տարհանել ծովային ճանապարհով
Թուրքիայի պաշտպանության նախարարն ասել է, որ խնդիրը լուծելու համար գործակցում են Ռուսաստանի և Ուկրաինայի իշխանությունների հետ։ 04.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-04T09:09+0400
2022-04-04T09:09+0400
2022-04-04T09:11+0400
թուրքիա
ուկրաինա
էվակուացիա
ծով
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/03/11/39870452_0:71:1600:971_1920x0_80_0_0_8958e9d76c6b97ba45f44731aae81a12.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputbik. Թուրքիան պատրաստվում է առաջիկա օրերին քաղաքացիներին Ուկրաինայից տարհանել ծովային ճանապարհով։ Այս հայտարարությունն արել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։«Մենք բոլոր խաղաղ բնակիչներին տարհանելու ջանքեր ենք գործադրում, հատկապես Թուրքիայի քաղաքացիներին, որոնք դժվարություններ ունեն Ուկրաինայում։ Գտնում ենք, որ մոտակա օրերին հնարավոր կլինի խաղաղ բնակիչներին տարհանել ծովային ճանապարհով»,- Աքարը ասածը ներկայացնում է պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։Ըստ հաղորդագրության` նախարարը նշել է, որ այդ հարցը համակարգվում է Ռուսաստանի և Ուկրաինայի իշխանությունների հետ:Նա հավելել է, որ Անկարան շարունակում է հումանիտար օգնություն ցուցաբերել Ուկրաինայի ժողովրդին, ինչպես նաև աջակցել քաղաքացիների տարհանմանը:Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 40–րդ օրը։
թուրքիա
ուկրաինա
ծով
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/03/11/39870452_86:0:1419:1000_1920x0_80_0_0_189f613013c858fcfa3512f9cfc21013.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
թուրքիա, ուկրաինա, էվակուացիա, ծով
թուրքիա, ուկրաինա, էվակուացիա, ծով
Թուրքիան մտադիր Է մարդկանց Ուկրաինայից տարհանել ծովային ճանապարհով
09:09 04.04.2022 (Թարմացված է: 09:11 04.04.2022) Թուրքիայի պաշտպանության նախարարն ասել է, որ խնդիրը լուծելու համար գործակցում են Ռուսաստանի և Ուկրաինայի իշխանությունների հետ։
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputbik. Թուրքիան պատրաստվում է առաջիկա օրերին քաղաքացիներին Ուկրաինայից տարհանել ծովային ճանապարհով։ Այս հայտարարությունն արել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։
«Մենք բոլոր խաղաղ բնակիչներին տարհանելու ջանքեր ենք գործադրում, հատկապես Թուրքիայի քաղաքացիներին, որոնք դժվարություններ ունեն Ուկրաինայում։ Գտնում ենք, որ մոտակա օրերին հնարավոր կլինի խաղաղ բնակիչներին տարհանել ծովային ճանապարհով»,- Աքարը ասածը ներկայացնում է պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` նախարարը նշել է, որ այդ հարցը համակարգվում է Ռուսաստանի և Ուկրաինայի իշխանությունների հետ:
Նա հավելել է, որ Անկարան շարունակում է հումանիտար օգնություն ցուցաբերել Ուկրաինայի ժողովրդին, ինչպես նաև աջակցել քաղաքացիների տարհանմանը:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը
հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 40–րդ օրը։