Վեճի ընթացքում շտաբի պետը սպային մարմնական վնասվածք է պատճառել. հարուցվել է քրգործ

© Photo : official site of MoD of RAՀՀ զորամասերից մեկի զինծառայողը ուսումնական տագնապի ժամանակ
ՀՀ զորամասերից մեկի զինծառայողը ուսումնական տագնապի ժամանակ - Sputnik Արմենիա, 1920, 04.04.2022
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Գոռ Աբրահամյանն անդրադարձել է մամուլում շրջանառվող լուրերին` հայտնելով, որ միջադեպի կապակցությամբ դեռևս ապրիլի 2-ից սկսվել է նյութերի նախապատրաստումը։
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. ՀՀ ՊՆ զորամասերից մեկում շտաբի պետի կողմից զորամասի սպաներից մեկին վեճի ընթացքում մարմնական վնասվածք պատճառելու վերաբերյալ քրեական գործ է հարուցվել։ Տեղեկությունն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
shamshyan.com-ը հայտնել էր, որ իր տեղեկություններով` 2 օր առաջ ՀՀ ՊՆ N զորամասի՝ Գեղարքունիքում գտնվող դիվիզիոնում, շտաբի պետ, մայոր Ֆրունզե Աղաջանյանի և սպա Կարեն Սարդարյանի միջև ինչ-որ հարցի շուրջ զրույցն ավարտվել է նրանով, որ Կ. Սարդարյանը մարմնական ծանր վնասվածքով հայտնվել է Վարդենիսի զինվորական հոսպիտալում:
«Հարկ եմ համարում տեղեկացնել, որ հիմք ընդունելով ռազմական ոստիկանության Մարտունու բաժնում ստացված օպերատիվ տվյալները, ինչպես նաև Վարդենիսի տարածաշրջանում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասից ստացված հաղորդումը, զորամասում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ դեռևս ապրիլի 2-ից սկսվել են նյութեր նախապատրաստվել»,–գրում է Աբրահամյանը։
Նրա խոսքով` արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա` Սևանի կայազորի զինվորական դատախազությունում դեպքի առթիվ այսօր՝ ապրիլի 4-ին, հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը կամ դրանք կատարելու սպառնալիքը)։
Դավթյանի գլխավորությամբ քննարկվել են զինվորական կարգապահության վիճակի բարելավման ուղիները
Քրեական գործն ուղարկվել է ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժին՝ նախաքննություն կատարելու։
Լրահոս
0