Այդպես կարելի է հեռու գնալ. Պուտինը` Արևմուտքի կողմից ռուսական ակտիվների ազգայնացման մասին

© Sputnik / Алексей НикольскийՎլադիմիր Պուտին
Վլադիմիր Պուտին - Sputnik Արմենիա, 1920, 05.04.2022
Վլադիմիր Պուտին. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՌԴ նախագահը նշել է, որ Ռուսաստանը բոլոր հնարավորություններն ունի սննդամթերքի ոլորտում ներմուծվող ապրանքները տեղական արտադրանքով փոխարինելու համար։
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Արևմուտքն ուզում է Ռուսաստանի հաշվին լուծել տնտեսության և էներգետիկայի խնդիրները` հայտարարելով ռուսական ակտիվների հնարավոր ազգայնացման մասին, բայց այդպես կարելի է հեռուն գնալ. դա երկսայր զենք է։ Նման հայտարարություն է արել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պարենային հարցերով խորհրդակցության ժամանակ։
«Մենք տեսնում ենք մեր գործընկերների հերթական փորձը տնտեսության և էներգետիկայի ոլորտում սեփական սխալները Ռուսաստանի վրա բարդելու, ինչպես նաև այդ կապակցությամբ ծագող հարցերն ու խնդիրները կրկին մեր հաշվին լուծելու համար: Ավելին, արդեն լսում ենք նաև պաշտոնատար անձանց հայտարարությունները մեր որոշ ակտիվների հնարավոր ազգայնացման մասին։ Թող ոչ ոք չմոռանա, որ դա երկսայր զենք է»,–ասել է Պուտինը։
Նրա խոսքով՝ «Գազպրոմ» ընկերության վրա ճնշման պատճառով էներգետիկ ոլորտում իրավիճակը վատանում է, այդ թվում ՝ եվրոպական մի շարք երկրներում:
ՌԴ ղեկավարն ընդգծել է, որ Ռուսաստանը բոլոր հնարավորություններն ունի սննդամթերքի ոլորտում ներմուծվող ապրանքները տեղական արտադրանքով փոխարինելու համար։
Պուտինը շեշտել է՝ հատուկ ուշադրություն պետք է դարձնել սերմերի, վիտամինների, կերային հավելումների, բույսերի պաշտպանության միջոցների վրա։
Փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ը, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 41–րդ օրը։
Լրահոս
0