00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

ԱՄՆ-ը և Թուրքիան համատեղ ռազմավարական մեխանիզմ են գործարկել․ ի՞նչ է դա

Ի՞նչ համատեղ մեխանիզմ են ստեղծել ԱՄՆ-ն ու Թուրքիան․ պատասխանում է թուրքագետը (Լուսանկարը՝ Reuters-ի)
Բաժանորդագրվել
ԱՄՆ-ի և Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունները հայտարարել են «համատեղ հետաքրքրությունների շրջանակում ռազմավարական մեխանիզմ» գործարկելու մասին։ Թուրքագետ Անահիտ Վեզիրյանի հետ փորձել ենք հասկանալ՝ ի՞նչ է այդ մեխանիզմը ենթադրում։
Թուրքագետ Անահիտ Վեզիրյանը կարծում է, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի ԱԳՆ-ների համատեղ ծրագրի նպատակը 2 երկրների միջև առկա խնդիրները, կնճռոտ հարցերը լուծելն է և այն ոլորտների սահմանումը, որոնցում հնարավոր է զարգացնել համագործակցությունը։ Sputnik Արմենիայի եթերում խոսելով Թուրքիայի և ԱՄՆ-ի «ռազմավարական մեխանիզմի» գործարկման մասին, նա նշեց, որ սա չի նշանակում, որ Թուրքիայի նկատմամբ սահմանված ամերիկյան պատժամիջոցները վերացվելու են։
Թեև ուշագրավ է, որ այս մեխանիզմի մասին կողմերը հայտարարում են Ուկրաինայի իրադարձությունների ֆոնին, սակայն դրա համար պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեռ 2021 թվականին՝ Էրդողանի ու Բայդենի հանդիպման ընթացքում։ Բացի այդ, վերջին տարիներին թուրք-ամերիկյան հարաբերությունների լարվածությունը թուլացնելու համար թուրքական կողմն անընդհատ առաջարկել է ստեղծել համատեղ կառույց, որը հենց կզբաղվի խնդիրների լուծմամբ։

Քանի որ կողմերի համատեղ հայտարարությունում հատկապես նշված է, որ ռազմական, տնտեսական, ահաբեկչության դեմ պայքարի և այլ ոլորտներում փոխադարձ հետաքրքրություն ունեցող հարցեր են քննարկվելու, հարց է առաջանում` Թուրքիային վերջին շրջանում հետաքրքրո՞ւմ են իր նկատմամբ սահմանված պատժամիջոցները, այդ թվում՝ ռազմարդյունաբերության ոլորտում։ Արդյոք դրանք կվերացվե՞ն այս մեխանիզմի շնորհիվ, թե՞ ոչ։ Վեզիրյանը կարծում է, որ դրանց վերացման համար Թուրքիայից կպահանջվի ռուսական Ս-400 համակարգերի կամ այլ հարցերում շոշափելի զիջումների գնալ։

«Մենք պետք է հասկանանք, որ այս հարցում կոնկրետ ԱՄՆ-ն շատ սկզբունքային է, ու պետք չէ ակնկալել, որ այս մեխանիզմի ստեղծման կամ գործարկման արդյունքում այդ պատժամիջոցները վերացվելու են»,- նշեց թուրքագետը։
Անդրադառնալով Ուկրաինայի հարցում Թուրքիայի դերին ու ըստ այդմ՝ Անկարայի նկատմամբ ԱՄՆ քաղաքականությանը, թուրքագետն ասաց, որ ամերիկյան կողմը ոչ շատ խիստ է մոտենում Ռուսաստանի հարցում Թուրքիայի քաղաքականությանը, գնահատում է այն դերը, որը Թուրքիան փորձում է ստանձնել, բայց պետք է հաշվի առնել, որ այնպես չէ, որ Թուրքիան ռուս-ուկրաինական հարաբերությունների հիմնական միջնորդն է կամ շատ մեծ ազդեցություն ունի այդ գործընթացի վրա։
«Դա չի նշանակում, որ Թուրքիան դադարեցնելու է իր ակտիվ քաղաքականությունն այս ուղղությամբ, բնականաբար՝ ոչ։ Մի քանի ամիս առաջ, երբ դեռ ռազմական գործողությունները չէին սկսվել, և Թուրքիան ակտիվորեն փորձում էր միջնորդի դեր ստանձնել, դա միանշանակ չէր ընդունվում ոչ մի կողմից։ Բայց տեսնում ենք, որ Թուրքիան ինչ-որ առումով հասել է իր նպատակին, Թուրքիայի այս քաղաքականությունն էլ, բնականաբար, խաղացողները փորձելու են կիրառել հօգուտ իրենց։ Այս տեսանկյունից պետք է հաշվի առնել, որ ռազմավարական մեխանիզմի ստեղծումը համընկնում է Ուկրաինական գործընթացի հետ»,- հավելեց Վեզիրյանը։
Թուրքիան մտադիր Է մարդկանց Ուկրաինայից տարհանել ծովային ճանապարհով
Ապրիլի 4-ի երեկոյան ԱՄՆ պետքարտուղարությունն ու Թուրքիայի ԱԳՆ-ն համատեղ հայտարարություն են տարածել, որտեղ նշվում է, որ ապրիլի 4-ից գործարկվելու է երկկողմ ռազմավարական մեխանիզմը։ Կողմերի արտգործնախարարները նախապատրաստվում են ռազմավարական մեխանիզմի շրջանակում այս տարի հանդիպել։
Լրահոս
0