https://armeniasputnik.am/20220405/dipukaharnery-taqnvel-chen-karvoghana-haj-inzhenernery-krakvocneri-detektvor-en-steghtsel-40544101.html
Դիպուկահարները թաքնվել չեն կարողանա. հայ ինժեներները կրակոցների դետեկտոր են ստեղծել
Դիպուկահարները թաքնվել չեն կարողանա. հայ ինժեներները կրակոցների դետեկտոր են ստեղծել
Դետեկտորը թույլ է տալիս պարզել ոչ միայն կրակոցի ուղղությունն ու հեռավորությունը, այլև դրա կետը: 05.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-05T10:38+0400
2022-04-05T10:38+0400
2022-04-05T11:32+0400
զենք
ցուցահանդես
երևան
սպառազինություն
դիպուկահար
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/04/04/40538542_0:63:1600:963_1920x0_80_0_0_82179e5db73daf4dd1abe10f1a5e5471.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի - Sputnik. Հայկական Instigate Robotics ընկերության ստեղծած կրակոցների դետեկտորը պարզում է կրակոցների ուղղությունն ու տեղը։ Մի քանի տարի առաջ այս համակարգը մշակվել է Հարավարևելյան Ասիայի երկրներից մեկի համար ու այժմ կիրառվում է այնտեղ:Մեքենայական ուսուցումը թույլ է տալիս, որպեսզի ծրագիրը ճանաչի ցանկացած հնչյուն` լինի հրետանի, անօդաչու սարքերի աղմուկ, թե հրաձգային զենք: Հաճախականությունների տարբերությունը թույլ է տալիս նույնիսկ որոշել, թե որ զենքից են կրակել (օրինակ` ԱԿ-74-ից, Դրագունովի դիպուկահար հրացանից կամ Մ-16-ից):Այս համակարգը կարող է շատ օգտակար լինել սահմանին՝ մոնիթորինգի համար։ Այն պարզում է ոչ միայն կրակոցի ուղղությունն ու հեռահարությունը, այլև նույնիսկ կրակային կետը։ Առնվազն երկու նման դետեկտորների առկայության դեպքում այն կարելի է բռնացնել «եռանկյունի» մեթոդով:Եթե երկու դետեկտորները բռնում են կրակոցի ուղղությունը, ապա դրանց գծերի հատման կետում պետք է լինի կրակոցի վայրը։ Այսպիսով, կարելի է հայտնաբերել ու չեզոքացնել հակառակորդի դիպուկահարին: Համակարգն աշխատում է բավական մեծ հեռավորության վրա։ Լեռներում դրա գործողության շառավիղն ավելի փոքր կլինի, քանի որ օդի խտությունն այնտեղ ցածր է, ու ձայնը ավելի դանդաղ է տարածվում: Այնուամենայնիվ, Գյոնջյանն ընդգծեց, որ այնտեղ էլ այն բավական արդյունավետ է։Մեկ այլ համակարգ, որը նույնպես ստեղծվել է արտասահմանյան պատվերով, թույլ է տալիս որոշակի շառավղով արձանագրել մարդկանց ձայները՝ ձայնի հաճախականությունների անհատական տարբերությունների հիման վրա։Համակարգը թույլ է տալիս լսել կոնկրետ մարդուն՝ հեռացնելով բոլոր մյուս ձայներն ու ֆոնային աղմուկը։ Գյոնջյանն ավելացրեց, որ այն օգտագործվել է նավերի անձնակազմերի միջև բանակցություններում, իսկ Հայաստանի պայմաններում կարող է օգտակար լինել տեղային խնդիրների համար։Մարտի 31-ից ապրիլի 2-ը Երևանում գործած ArmHighTech պաշտպանական տեխնոլոգիաների ցուցահանդեսում ներկայացված էին ինչպես հայկական, այնպես էլ արտասահմանյան նմուշներ։
https://armeniasputnik.am/20220404/glkhavvor-mrcanaky-fizikvosneri-yntaniqy-cucadrel-e-hajkakan-qari-himqvov-zrahabatshkvonnery-40540227.html
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/04/04/40538542_176:0:1600:1068_1920x0_80_0_0_8675268440690e1811dcf3a8ad5aa697.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
զենք, ցուցահանդես, երևան, սպառազինություն, դիպուկահար
Դիպուկահարները թաքնվել չեն կարողանա. հայ ինժեներները կրակոցների դետեկտոր են ստեղծել
10:38 05.04.2022 (Թարմացված է: 11:32 05.04.2022) Դետեկտորը թույլ է տալիս պարզել ոչ միայն կրակոցի ուղղությունն ու հեռավորությունը, այլև դրա կետը:
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի - Sputnik. Հայկական Instigate Robotics ընկերության ստեղծած կրակոցների դետեկտորը պարզում է կրակոցների ուղղությունն ու տեղը։ Մի քանի տարի առաջ այս համակարգը մշակվել է Հարավարևելյան Ասիայի երկրներից մեկի համար ու այժմ կիրառվում է այնտեղ:
Մեքենայական ուսուցումը թույլ է տալիս, որպեսզի ծրագիրը ճանաչի ցանկացած հնչյուն` լինի հրետանի, անօդաչու սարքերի աղմուկ, թե հրաձգային զենք: Հաճախականությունների տարբերությունը թույլ է տալիս նույնիսկ որոշել, թե որ զենքից են կրակել (օրինակ` ԱԿ-74-ից, Դրագունովի դիպուկահար հրացանից կամ Մ-16-ից):
«Կոնկրետ այդ մոդելը կենտրոնացած է հրաձգային զենքի վրա», - Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց ընկերության տեխնիկական տնօրեն Ռուբեն Գյոնջյանը։
Այս համակարգը կարող է շատ օգտակար լինել սահմանին՝ մոնիթորինգի համար։ Այն պարզում է ոչ միայն կրակոցի ուղղությունն ու հեռահարությունը, այլև նույնիսկ կրակային կետը։ Առնվազն երկու նման դետեկտորների առկայության դեպքում այն կարելի է բռնացնել «եռանկյունի» մեթոդով:
Եթե երկու դետեկտորները բռնում են կրակոցի ուղղությունը, ապա դրանց գծերի հատման կետում պետք է լինի կրակոցի վայրը։ Այսպիսով, կարելի է հայտնաբերել ու չեզոքացնել հակառակորդի դիպուկահարին: Համակարգն աշխատում է բավական մեծ հեռավորության վրա։ Լեռներում դրա գործողության շառավիղն ավելի փոքր կլինի, քանի որ օդի խտությունն այնտեղ ցածր է, ու ձայնը ավելի դանդաղ է տարածվում: Այնուամենայնիվ, Գյոնջյանն ընդգծեց, որ այնտեղ էլ այն բավական արդյունավետ է։
Մեկ այլ համակարգ, որը նույնպես ստեղծվել է արտասահմանյան պատվերով, թույլ է տալիս որոշակի շառավղով արձանագրել մարդկանց ձայները՝ ձայնի հաճախականությունների անհատական տարբերությունների հիման վրա։
Համակարգը թույլ է տալիս լսել կոնկրետ մարդուն՝ հեռացնելով բոլոր մյուս ձայներն ու ֆոնային աղմուկը։ Գյոնջյանն ավելացրեց, որ այն օգտագործվել է նավերի անձնակազմերի միջև բանակցություններում, իսկ
Հայաստանի պայմաններում կարող է օգտակար լինել տեղային խնդիրների համար։
Մարտի 31-ից ապրիլի 2-ը Երևանում գործած ArmHighTech պաշտպանական տեխնոլոգիաների ցուցահանդեսում ներկայացված էին ինչպես հայկական, այնպես էլ արտասահմանյան նմուշներ։