00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Լև Ազատխանյան
1992-ի պայամանգրով ՌԴ սահմանապահները շարունակել են իրենց ծառայությունը «Զվարթնոց»-ում. Լև Ազատխանյան
09:08
4 ր
Էդուարդ Շարմազանով
«Զվարթնոց»-ում ռուսներին կփոխարինեն թուրքերը․ Էդուարդ Շարմազանով
09:12
6 ր
Աշոտ Փիլիպոսյան
Օհանավանում հայտնաբերված կառույցը միայն դամբարան չէ. Աշոտ Փիլիպոսյան
09:19
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:33
10 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵՄ-ն կարգելի 10 մլրդ եվրոյի կիսահաղորդիչների, մեքենաների և սարքավորումների արտահանումը ՌԴ

© Sputnik / Алексей ВитвицкийՈւրսուլա ֆոն դեր Լյայենը Եվրոպական Միության «Արևելյան գործընկերություն» ծրագրի գագաթնաժողովում (15 դեկտեմբերի, 2021թ)․ Բրյուսել
Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Եվրոպական Միության «Արևելյան գործընկերություն» ծրագրի գագաթնաժողովում (15 դեկտեմբերի, 2021թ)․ Բրյուսել - Sputnik Արմենիա, 1920, 05.04.2022
Բաժանորդագրվել
Եվրոպական հանձնաժողովի ղեկավարը հայտնել է, որ ԵՄ-ն կարգելի ռուսական ընկերությունների մասնակցությունը ԵՄ պետգնումներին ու կարգելի ցանկացած ֆինանսական աջակցություն ռուսական պետական մարմիններին:
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի — Sputnik. Եվրամիությունը մտադիր է արգելել 10 մլրդ եվրոյի կիսահաղորդիչների, մեքենաների, տրանսպորտային սարքավորումների մատակարարումները Ռուսաստան։ Տեղեկությունը հայտնել է Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:

«ԵՄ-ի նոր պատժամիջոցները ենթադրում են կարևորագույն ոլորտներում 10 մլրդ եվրոյի արտահանման հետագա արգելքներ՝ առաջադեմ կիսահաղորդիչներ, մեքենաներ ու տրանսպորտային սարքավորումներ», - ասել է նա:

Ֆոն դեր Լյայենի խոսքով՝ Եվրամիությունը նպատակաուղղված միջոցներ կձեռնարկի ԵՄ-ում պետական գնումներում ռուսական ընկերությունների արգելման ու ցանկացած ֆինանսական աջակցություն բացառելու ուղղությամբ «ինչպես եվրոպական, այնպես էլ ազգային՝ ռուսական պետական մարմինների համար»:
Ֆոն դեր Լյայենը նաև հայտնել է, որ ԵՄ-ն մտադիր է արգելել ռուսական նավերի մուտքը Եվրամիության նավահանգիստներ:
ԵՄ դիվանագիտության ղեկավարը խոստովանել է` ռուսական ռուբլին լավ է դիմադրում պատժամիջոցներին
Եվրամիությունն ուզում է արգելել ռուսական ածուխի ներմուծումը, նաև քննարկվում է Ռուսաստան նոր տեխնիկայի արտահանման արգելափակումն ու բեռնատար ավտոմեքենաների և նավերի մուտքը ԵՄ: Բացի այդ, կարող են պատժամիջոցներ սահմանվել «ռուս օլիգարխների» ու նրանց ընտանիքների որոշ անդամների նկատմամբ։
Արգելվելու է նաև Ռուսաստանից փայտանյութի, ցեմենտի, կաուչուկի, քիմիկատների, «էլիտար սննդի» (ներառյալ՝ ձկնկիթը) ու սպիրտային խմիչքների, այդ թվում՝ օղու ներմուծումը:
Բացի այդ, ԵՄ-ն մտադիր է արգելափակել բոլոր գործարքները ՎՏԲ բանկի ու երեք այլ ռուսական բանկերի հետ: Reuters-ը գրում է, որ դրանց անվանումները չեն նշվում, սակայն հստակեցվում է, որ դրանք արդեն հանվել են SWIFT միջազգային համակարգից։ Այս ամենով հանդերձ, ԵՄ-ն դեռ չի պատրաստվում արգելել ռուսական նավթի կամ գազի մատակարարումը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ը, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 41–րդ օրը։
Լրահոս
0