00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:21
37 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կարևոր հայտարարություն է սպասվում. Լեհաստանի դեսպանը` Փաշինյան-Ալիև հանդիպման մասին

© Photo : press office of the Government of RAՆիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը
Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը - Sputnik Արմենիա, 1920, 05.04.2022
Բաժանորդագրվել
ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Պավել Չեպլակը հայտնեց, որ հանդիպումից առաջ կողմերի հետ քննարկվել է ԵԱՀԿ ՄԽ ձևաչափը վերականգնելու հարցը։
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Առաջիկայում Վիեննայից կարևոր հայտարարություն է սպասվում. Երևանում ապրիլի 5-ին կայացածասուլիսում այս մասին ասաց ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Պավել Չեպլակը` անդրադառնալով ապրիլի 6-ին նախատեսված Փաշինյան-Ալիև հանդիպմանը։

«Համաձայն պայմանավորվածության, Վիեննայում գործող ԵԱՀԿ մամուլի խոսնակն առաջինն է հայտարարություն անելու, և հուսով ենք, որ այդ հայտարարությունը միայն դրական կլինի։ Այս փուլում որևէ բան խոստանալն անիրատեսական է։ Սպասենք մամուլի խոսնակի հայտարարությանը»,- ասաց դեսպանը` չհստակեցնելով հանդիպման օրակարգում ներառված հարցերի շրջանակը։

«Բաքվում ու Երևանում քննարկված ոչ բոլոր հարցերն են բաց ու հրապարակային եղել»,- ասաց դիվանագետը` միաժամանակ հավելելով, որ ՀՀ վարչապետի` ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուի հետ Հայաստանում օրերս տեղի ունեցած հանդիպումն ու զրույցը բավական անկեղծ են եղել։
«Ես հանդիպմանը ներկա եմ եղել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նպատակ ուներ մեր կողմից առաջարկներ լսելու, ստացել է հստակ պատասխան»,- հայտնեց դեսպանը։
© Sputnik / Asatur YesayantsՀՀ–ում Լեհաստանի դեսպան Պավել Չեպլակ
Посол Польши в Армении Павел Чеплак на церемонии открытия улицы им. Лемкина (11 декабря 2018). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 05.04.2022
ՀՀ–ում Լեհաստանի դեսպան Պավել Չեպլակ
Թե ինչ առաջարկներ է լեհական կողմը ներկայացրել Հայաստանին, Լեհաստանի դիվանագետը չցանկացավ բացահայտել։
Նա ձեռնպան մնաց նաև հայտնել, թե արդյոք Բաքվում քննարկվե՞լ է ԵԱՀԿ ՄԽ ձևաչափը պահպանելու հարցը, քանի որ Բաքուն պարբերաբար հակառակն է պնդում։
Պավել Չեպլակը միայն հայտնեց, որ կողմերի հետ քննարկվել է ԵԱՀԿ ՄԽ ձևաչափը վերականգնելու հարցը։
Ապրիլի 6-ին Բրյուսելում նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հերթական հանդիպումը։ Նախաձեռնողը Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելն է։
ՀՀ կառավարության նախորդ նիստին Փաշինյանը հույս էր հայտնել, որ այդ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահի հետ կքննարկեն և կհամաձայնեցնեն խաղաղության բանակցությունների մեկնարկի հետ կապված բոլոր հարցերը։
Մինչ այդ ՀՀ վարչապետը Երևանում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուի գլխավորած պատվիրակության հետ։
Ըստ պաշտոնական հաղորդագրության, վարչապետը կարևորել է ՀՀ կառավարության և ԵԱՀԿ-ի միջև համագործակցությունն ու ընդգծել կազմակերպության դերը Եվրոպայում անվտանգության և կայունության ապահովման գործում:
Զբիգնև Ռաուն հավելել է, որ ԵԱՀԿ-ն շարունակելու է ջանքերը՝ նպաստելու ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանն ու Հարավային Կովկասում կայունության և խաղաղության ապահովմանը:
Լրահոս
0