00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
9 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կուրսանտ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 15 տարվա ազատազրկման

© Sputnik / Евгений Биятов / Անցնել մեդիապահոցԲանտ
Բանտ - Sputnik Արմենիա, 1920, 05.04.2022
Բաժանորդագրվել
Աղմկահարույց սպանության դատավճիռը հրապարակվեց դեպքից ավելի քան 7 տարի անց։
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության դատարանն ապրիլի 5-ին հրապարակեց վճիռը, և Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 15 տարվա ազատազրկման. տեղեկությունը հայտնում է news.am կայքը։
Դատավճիռը հրապարակվեց դեպքից ավելի քան 7 տարի անց: Սպանության մեջ մեղադրվող անձանց արարքները վերաորակվեցին մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կազմում սպանության, և 4 ամբաստանյալները` Գնել Թևոսյանը, Վաչե Սահակյանը, Նորիկ Սահակյանը և Մովսես Ազարյանը դատապարտվեցին 15 տարվա ազատազրկման:

Ըստ մեղադրանքի, նրանք 2015թ. հունվարի 29-ին, ժամը 02:00-ից 03:00-ի սահմաններում զորամասի ննջարանում դաժանությամբ սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին, ապա հետքերը թաքցնելու նպատակով կախել նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից, նրա անունից գրություն թողել, թե իբր ինքնասպան է եղել:

Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում: Ամբաստանյալներին վերագրվող արարքը որակվել է խմբի կազմում խուլիգանական դրդումներով, առանձին դաժանությամբ սպանություն, (Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5,-րդ, 7-րդ և 10-րդ կետերով), նրանք իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունել, այժմ, փաստորեն, դատարանը նրանց արարքը վերաորակեց Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով:
Նշենք, որ դատախազությունը մեղադրական ճառով ավելի խիստ պատիժներ էր պահանջել ամբաստանյալների համար, մասնավորապես` Գնել Թևոսյանի և Վաչե Սահակյանի համար` 20-ական, իսկ Նորիկ Սահակյանի ու Մովսես Ազարյանի համար` 18-ական տարվա ազատազրկում, իսկ սպանվածի հայրը` Արկադի Բարսեղյանը, պնդում է, որ 4 ամբաստանյալներին էլ պետք է ցմահ ազատազրկման դատապարտել։
Պարզվել է կուրսանտի մահվան պատճառը
Այս գործը հանրային մեծ հնչողություն է ստացել ոչ միայն կատարվածի, այլև այն պատճառով, որ ամբաստանյալներից մեկը՝ Գնել Թևոսյանը, ռազմական ինստիտուտի արդեն նախկին փոխտնօրեն Զարմիկ Մարկոսյանի որդին է։ Հայկազ Բարսեղյանի սպանությունից հետո Մարկոսյանն ազատվել է պաշտոնից, ապա նրան մեղադրանք է առաջադրվել զորամասում որդու համար արտոնյալ պայմաններ ստեղծելու համար։
Մարկոսյանին, սակայն, դատարանն արդարացրել է։ Ամբաստանյալներին, բացի սպանության մեղադրանքից, մեղադրանքներ են առաջադրված եղել նաև զինվորական կանոնադրային հարաբերությունները խախտելու համար, սակայն գործի դատաքննության ընթացքում դրանց վաղեմության ժամկետներն անցել են, ու ամբաստանյալները չեն առարկել, որ իրենց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի` արարքների վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով:
Լրահոս
0