00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ժաննա Անդրեասյան
Այս տարի Տավուշում, 2026-ին ՀՀ-ում ավարտական քննության միավորները կօգտագործվեն բուհ ընդունվելիս. Ժաննա Անդրեասյան
13:34
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանի հայելային հետքաշման առաջին վատ պտուղը դրսևորվեց Փառուխում. Աբրահամյան

© Sputnik / Hovhannes ShoghikyanՏիգրան Աբրահամյան
Տիգրան Աբրահամյան - Sputnik Արմենիա, 1920, 05.04.2022
Տիգրան Աբրահամյան
Բաժանորդագրվել
Ազատության հրապարակում ընդդիմության հրավիրած հանրահավաքում ելույթ ունեցավ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի իրականացրած հայելային հետքաշման առաջին վատ պտուղը, ցավոք, դրսևորվել է Արցախում, և դրա հետևանքով Արցախում ապրող մեր հայրենակիցներն անվտանգության ծանր իրավիճակում են. Ազատության հրապարակում ընդդիմության հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը` անդրադառնալով Արցախի Փառուխ գյուղում ստեղծված իրավիճակին։
Մայիսի վերջին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ադրբեջանական կողմին առաջարկել էր զորքերը հայելային եղանակով հետ քաշել և այդ հատվածում միջազգային դիտորդներ տեղակայել՝ սահմանների հետագա հստակեցման նպատակով:

«Հայելային հետքաշման գաղափարը միայն Արցախին չէր վերաբերում, և հիմա փաստացի վտանգի տակ են Սյունիքը, Վայոց Ձորը, Գեղարքունիքը և Արարատի մարզի Երասխ բնակավայրը։ Հայելային հետքաշումը տարածքները խաղաղ ձևով հանձնելու քաղաքականության մի մասն է, և սա պետք է կանխել»,- ասաց Աբրահամյանը։

Նա նշեց, որ մի քանի օր առաջ է վերադարձել Արցախից և մի բան կարող է հստակ ասել` արցախցին կոտրվող չէ և միայն ուզում է, որ իրեն սատարեն։
Աբրահամյանի խոսքով` թշնամուն զսպելու միակ ձևը մարտունակ բանակն է, իսկ թվացյալ խաղաղության կարգախոսները, որոնք բարձրացնում են այս իշխանությունները, փուչ են, քանի որ դրանց տակ ոչինչ չկա։
Պատգամավորը հավելեց` մենք հաղթել ենք, քանի որ զինվորն ու հրամանատարն իրենց տեղերում են եղել, և դեռ գնալու ենք մեր հաղթանակների հետևից։ Նա իր խոսքն ամփոփեց` ասելով, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։
Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին` ժամը 16։00-ին ԼՂ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը ու առաջ շարժվել Քարագլխի դիրքերի ուղղությամբ։
Մարտի 25–ի գիշերը նրանք կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա, արդյունքում հայկական կողմից վիրավորում են ստացել 5 պայմանագրային զինծառայողներ։
Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները՝ բացի հրաձգային զինատեսակներից, կիրառել են նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում` Bayraktar TB-2: Հայկական կողմից զոհվել են ՊԲ 3 պայմանագրային զինծառայող, վիրավորները 14-ն են:
Իրավիճակի սրացման պատճառով Խրամորթից տարհանվել են երեխաներն ու կանայք։
Մարտի 29-ի կեսօրի դրությամբ ադրբեջանցիները, չնայած հեռացել են Փարուխից ու այնտեղ Ռուսաստանի խաղաղապահներ են տեղակայվել, բայց շարունակում են մնալ Քարագլխի դիրքերի մի հատվածում։
Արցախի իշխանություններն ու խաղաղապահները բանակցություններ են վարում՝ նրանց այդտեղից հեռացնելու նպատակով։
Ադրբեջանական զինուժը Հայաստանի ինքնիշխան տարածք է ներխուժել 2021 թվականի մայիսի 12-ից։
Լրահոս
0