00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսաստանը համոզիչ կերպով հայտնել է Ղարաբաղի վերաբերյալ իր դիրքորոշումը․դեսպան Կոպիրկին

© Sputnik / Andranik GhazaryanՀայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկին
Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկին - Sputnik Արմենիա, 1920, 05.04.2022
Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկին. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ղարաբաղյան ասպարեզում Մոսկվայի հիմնական խնդիրը սրացումը կանխելն է։
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Ռուսական խաղաղապահ զորակազմն ամեն ինչ անում է Լեռնային Ղարաբաղում խաղաղության և կայունության համար։ Այս մասին լրագրողներին ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, որը ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ կազմակերպված թեմատիկ լուսանկարչական ցուցահանդեսին։
«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին՝ այդ կապակցությամբ բազմիցս արտահայտվել են մեր երկրի ներկայացուցիչները, ԱԳՆ-ի և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները։ Ես կարծում եմ, որ այն, ինչ ասվել է, բավական համոզիչ և խոսուն կերպով վկայում է այն մասին, թե ինչպիսին է Ռուսաստանի դիրքորոշումը»,-նշել է նա։
Ինչպես հայտնի է, Արցախի Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի մոտ տեղի ունեցած դեպքերից հետո ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ ադրբեջանական կողմը խախտել է եռակողմ պայմանավորվածությունները։
Դիվանագետի կարծիքով՝ անհրաժեշտ է ամեն ինչ անել սրացում թույլ չտալու համար, որպեսզի նախորդ փաստաթղթերում արձանագրված պայմանավորվածությունները անշեղորեն կատարվեն։
Պատասխանելով Բրյուսելում կայանալիք հանդիպումից ակնկալիքների մասին հարցին, Կոպիրկինը կոչ է արել սպասել արդյունքներին:
«Ռուսաստանը երբեք չի թաքցրել իր դիրքորոշումը։ Նա շահագրգռված է, որ պայմանավորվածություններ ձեռք բերվեն, որպեսզի իրավիճակը կարգավորվի։ Ռուսաստանն ինքն է այդ հարցում մշտական և զգալի ներդրում կատարում։ Մենք համառորեն աշխատում ենք այդ ուղղությամբ»,-ընդգծել է դիվանագետը։
Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին` ժամը 16։00-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել էին շփման գիծը ու առաջ շարժվել Քարագլխի դիրքերի ուղղությամբ։
Մարտի 25–ի գիշերը նրանք կրակ էին բացել ՊԲ ստորաբաժանումների վրա, արդյունքում հայկական կողմից վիրավորում են ստացել 5 պայմանագրային զինծառայողներ։
Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառել էին նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում` «Bayraktar TB-2»: Հայկական կողմից զոհվել են ՊԲ 3 պայմանագրային զինծառայող, վիրավորները 14-ն են:
Իրավիճակի սրացման պատճառով Խրամորթից տարհանվել են երեխաներն ու կանայք։
Մարտի 29-ի կեսօրի դրությամբ՝ ադրբեջանցիները, չնայած հեռացել են Փարուխից ու այնտեղ ռուս խաղաղապահներ են տեղակայվել, բայց շարունակում են մնալ Քարագլխի դիրքերի մի հատվածում։
Արցախի իշխանություններն ու խաղաղապահները բանակցություններ են վարում նրանց այդտեղից հեռացնելու նպատակով։
Նշենք, որ ադրբեջանական զինուժը Հայաստանի ինքնիշխան տարածք է ներխուժել 2021 թվականի մայիսի 12-ից։
Լրահոս
0