Շվեդիան արտաքսում է Ռուսաստանի 3 դիվանագետների

© Sputnik / Aram NersesyanԱնն Լինդե
Անն Լինդե - Sputnik Արմենիա, 1920, 05.04.2022
Անն Լինդե. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ռուսաստանի դիվանագետների արտաքսման մասին ավելի վաղ հայտարարել են Դանիայում և Իտալիայում:
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի - Sputnik. Շվեդիան արտաքսում է Ստոկհոլմում Ռուսաստանի դեսպանատան երեք աշխատակիցների։ Այս մասին հայտնում են Շվեդիայի լրատվամիջոցները՝ վկայակոչելով երկրի ԱԳ նախարար Անն Լինդեին։

«Շվեդիան արտաքսում է Ստոկհոլմում Ռուսաստանի դեսպանատանն աշխատող երեք դիվանագետների։ Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն ասուլիսում հայտարարել է, որ նրանք Վիեննայի կոնվենցիային համապատասխան չեն աշխատել»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դանիան որոշել է Ռուսաստանի 15 դիվանագետների արտաքսել երկրից, իսկ Իտալիան՝ 30:
Լրահոս
0