https://armeniasputnik.am/20220405/steghtsvats-iravitshakum-petq-e-arag-gvortsel-ter-stepanjani-elujty-jvonesko-um-40569651.html
Ստեղծված իրավիճակում պետք է արագ գործել. Տեր-Ստեփանյանի ելույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ում
Ստեղծված իրավիճակում պետք է արագ գործել. Տեր-Ստեփանյանի ելույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ում
ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչն իր ելույթում անդրադարձել է ադրբեջանական կողմի գործողություններին։ 05.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-05T16:39+0400
2022-04-05T16:39+0400
2022-04-05T20:45+0400
յունեսկօ
հայաստան
արցախ
լեռնային ղարաբաղ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/04/05/40568679_0:150:1600:1050_1920x0_80_0_0_535ba43a2924a8a48b78b9b05928e0a3.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդում ունեցած իր ելույթում կոչ է արել շարունակել ջանքերը ԼՂ և հարակից տարածքներ փորձագիտական անկախ առաքելություն ուղարկելու ուղղությամբ. տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարության կայքը։Նա նշել է նաև, որ ստեղծված իրավիճակում արագ գործելու անհրաժեշտություն կա։Տեր-Ստեփանյանը նշել է նաև, որ ԼՂ-ի հայ բնակչության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող բռնության և ահաբեկման քաղաքականության հիմնական նպատակն էթնիկ զտումների իրականացումն է։ Այն ուղեկցվում է հայկական մշակույթի արժեքներն ավերելու և վանդալիզմի ենթարկելու, հայկական մշակութային ժառանգությունը յուրացնելու փորձերով։Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն օրերս հայտարարություն էր տարածել, որում մանրամասն ներկայացրել է Փառուխում ու Քարագլխի տարածքում հայկական մշակութային ժառանգության ոչնչացմանն ուղղված՝ Ադրբեջանի բացահայտ զեղծարարությունները։Մասնավորապես, ադրբեջանական AZTV-ի՝ մարտի 30-ին տարածած տեսանյութում երևում է, որ ադրբեջանցիները ներկայացնում են հողից հանված մարդկային մնացորդներ: Ադրբեջանական քարոզչամեքենան՝ դիմելով կեղծ ու ստոր մեթոդի, սույն փաստը ներկայացնում է իբր թե Իվանյան (ադրբեջանական կիրառմամբ՝ Խոջալու) բնակավայրի ադրբեջանցիների զանգվածային թաղում՝ 1992թ. ռազմական գործողությունների հետևանքով։ՅՈւՆԵՍԿՕ–ն սառեցրել է ադրբեջանական պսևդոդուդուկի գրանցման հարցը
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/04/05/40568679_0:0:1600:1200_1920x0_80_0_0_2bf8aea6955563413e6852f5b67a4cf1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
յունեսկօ, հայաստան, արցախ, լեռնային ղարաբաղ
յունեսկօ, հայաստան, արցախ, լեռնային ղարաբաղ
Ստեղծված իրավիճակում պետք է արագ գործել. Տեր-Ստեփանյանի ելույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ում
16:39 05.04.2022 (Թարմացված է: 20:45 05.04.2022) ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչն իր ելույթում անդրադարձել է ադրբեջանական կողմի գործողություններին։
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդում ունեցած իր ելույթում կոչ է արել շարունակել ջանքերը ԼՂ և հարակից տարածքներ փորձագիտական անկախ առաքելություն ուղարկելու ուղղությամբ. տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարության կայքը։
Նա նշել է նաև, որ ստեղծված իրավիճակում արագ գործելու անհրաժեշտություն կա։
«Քրիստիան Տեր-Ստեփանյանը մտահոգություն է հայտնել մարտի 24-ին և 25-ին ադրբեջանական զինուժի կողմից հայկական քաղաքացիական ենթակառուցվածքները ռմբակոծելու և Արցախի Փարուխ գյուղ ներթափանցելու դեպքերի առնչությամբ՝ միջազգային հանրությանը կոչ անելով միջոցներ ձեռնարկել Հարավային Կովկասում իրավիճակի վատթարացումը կանխելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։
Տեր-Ստեփանյանը նշել է նաև, որ ԼՂ-ի հայ բնակչության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող բռնության և ահաբեկման քաղաքականության հիմնական նպատակն էթնիկ զտումների իրականացումն է։ Այն ուղեկցվում է հայկական մշակույթի արժեքներն ավերելու և վանդալիզմի ենթարկելու, հայկական մշակութային ժառանգությունը յուրացնելու փորձերով։
Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն օրերս հայտարարություն էր տարածել, որում մանրամասն ներկայացրել է Փառուխում ու Քարագլխի տարածքում հայկական մշակութային ժառանգության ոչնչացմանն ուղղված՝ Ադրբեջանի բացահայտ զեղծարարությունները։
Մասնավորապես, ադրբեջանական AZTV-ի՝ մարտի 30-ին տարածած տեսանյութում երևում է, որ ադրբեջանցիները ներկայացնում են հողից հանված մարդկային մնացորդներ: Ադրբեջանական քարոզչամեքենան՝ դիմելով կեղծ ու ստոր մեթոդի, սույն փաստը ներկայացնում է իբր թե Իվանյան (ադրբեջանական կիրառմամբ՝ Խոջալու) բնակավայրի ադրբեջանցիների զանգվածային թաղում՝ 1992թ. ռազմական գործողությունների հետևանքով։