00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վրաստանը Կիևից ապացույցներ է պահանջում ՌԴ-ի հետ կապված ապրանքների մաքսանենգության թեմայով

© Sputnik / Asatur YesayantsՎրաստանի դրոշը
Վրաստանի դրոշը - Sputnik Արմենիա, 1920, 05.04.2022
Բաժանորդագրվել
Ուկրաինայի փոխվարչապետը հայտարարել է, որ Վրաստանն, իբր, Ռուսաստանին է տրամադրում իր տարածքը՝ ռազմական տեխնիկայի և պահեստամասերի մաքսանենգության համար։
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Վրաստանի անվտանգության պետական ծառայությունը Կիևից պահանջում է ապացույցել տարածված այն տեղեությունը, թե իբր վրացական կողմն օգնում է Ռուսաստանին պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների մաքսանենգության հարցում։
Վրաստանի պատգամավորները վիրավորական են որակել ուկրաինական հետախուզության հայտարարությունը
Ավելի վաղ Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը «Ֆորմուլա» հեռուստաընկերության եթերում ասել էր, որ Վրաստանը, իբր, Ռուսաստանի Դաշնությանը տրամադրում է իր տարածքը՝ ռազմական տեխնիկայի և պահեստամասերի մաքսանենգության համար։

«Ուկրաինական ռազմական հետախուզությունը տեղեկություն է տարածել, թե Վրաստանի հատուկ ծառայություններն, իբր, գաղտնի կապեր ունեն Ռուսաստանի Դաշնության համապատասխան ծառայությունների հետ՝ Վրաստանի տարածքով մաքսանենգ ապրանքների տեղափոխումը կազմակերպելու համար։ Տվյալ գործողությունը, համաձայն վրացական օրենսդրության, քրեական հանցագործության ծանր տեսակ է։ Կոչ ենք անում ուկրաինական կողմին անհապաղ տրամադրել այդ տեղեկատվության ապացույցները՝ իրավական հետևանքների ակնկալիքով։ Վրաստանի կառավարությունն անզիջում կլինի նման հանցագործության ցանկացած դեպքի համար»,- նշված է հայտարարության մեջ։

Պետանվտանգության ծառայության տվյալներով, ապրիլի 4–ին ծառայության աշխատակիցները հանդիպել են Վրաստանում Ուկրաինայի դեսպանատան ներկայացուցչի հետ՝ տեղեկություններ փոխանակելու նպատակով։ Հանդիպման ընթացքում գերատեսչության ներկայացուցիչները հետաքրքրվել են, թե ինչ հիմքերով է տարածվել այս տեղեկությունը, և խնդրել են մանրամասներ հայտնել։
Ուկրաինական կողմին հիշեցվում է, որ նման տեղեկատվության փոխանցումը նախատեսված է մի շարք միջպետական պայմանագրերով։ Հակառակ դեպքում, հայտարարությունը կդիտվի որպես կանխամտածված ապատեղեկատվություն, չափազանց ոչ բարեկամական և սադրիչ քայլ՝ ուղղված Վրաստանում ներքին անկարգություններ հրահրելուն, որը կամա թե ակամա ծառայում է բացառապես Վրաստանի հանդեպ թշնամական ուժերի շահերին։
Փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ը, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 41–րդ օրը։
Լրահոս
0